25 երկրից 2035 մարդ. #AraratChallenge շարժումը հազարավոր մարդկանց ոգեշնչել է բարի գործ կատարել

06/09/2019 schedule12:04

«Ավրորան» իր երախտագիտությունն է հայտնում #AraratChallenge շարժման մասնակիցներին, որոնք ձգտում են փոխել աշխարհը։ Այս մաիսն հայտնում են «Ավրորան» նախաձեռնությունից:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր երախտագիտությունն է հայտնում #AraratChallenge համաշխարհային շարժում-հանգանակության մասնակիցներին, որոնք ամիսը մեկ դոլար կամ ավելի նվիրատվություն են կատարել՝ երկրորդ հնարավորություն ընձեռելով աշխարհի ամենախոցելի մարդկանց: Շարժման մեկնարկից ի վեր 25 երկրից 2035 մարդ միացել է #AraratChallenge շարժմանը՝ նվիրաբերելով 77.070 ԱՄՆ դոլար և հույսի ու մեծահոգության ուղերձ սփռելով աշխարհում: Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր մասնակցել են շարժմանը, եւ բոլորին կոչ ենք անում միանալու մեզ:

#AraratChallenge շարժման մասնակիցները պարզ քայլեր են ձեռնարկում՝ ստեղծելու իրենց #AraratChallenge տեսաուղերձը եւ իրենց ընկերներին առցանց հաղորդակից դարձնելու դրան: Այդ կերպ նրանք ուրիշներին ևս ոգեշնչում են որդեգրելու մարդասերների հաջորդող սերունդներին զորացնելու «Ավրորայի» առաքելությունը և միանալու այն շարժմանը, որը երկրորդ հնարավորություն է ընձեռում մեզնից ամենախոցելիներին։

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ #AraratChallenge շարժումն ստեղծվել են, որպեսզի երկրորդ հնարավորություն տան այսօր կարիքի մեջ գտնվողներին: Հազարավոր մարդիկ արդեն իսկ ներգրավվել են #AraratChallenge շարժման մեջ՝ իրական եւ շոշափելի փոփոխություն մտցնելով աշխարհի բազմաթիվ համայնքներում: Հույս ունենք, որ հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր մարդիկ կմիանան գործով արտահայտվող երախտագիտության այս շարժմանը եւ կօգնեն մարդկայնություն արթնացնելու այսօրվա կարիքավորների կացության հանդեպ», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:  

#AraratChallenge շարժման միջոցով հավաքված բոլոր նվիրատվությունները հատկացվելու են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերին՝ աջակցելու օգնության կարիք ունեցողներին: «Ավրորայի» ծրագրերն ուղղված են աղքատության հաղթահարմանը, առողջապահության բարելավմանը եւ կրթության ապահովմանը բոլոր մայրցամաքներում: Իր շարունակական աջակցության շնորհիվ «Ավրորան» արդեն կարողացել է օգնել աղքատության մեջ գտնվող եւ հակամարտություններից տուժած շրջաններում բնակվող ավելի քան 850.000 մարդու՝ 15 երկրներում իրականացնելով 23 ծրագիր, որոնց 43 տոկոսն ուղղված է եղել երեխաների բարօրությանը։

«#AraratChallenge շարժումը բացառիկ դարձնողը դրա իսկապես համաշխարհային բնույթն է: Ամբողջ աշխարհից մարդիկ արձագանքում են կարիքավորներին օգնելու այս շարժմանը՝ միանալով #AraratChallenge-ին: Եվ դա անում են՝ հավատարիմ մեկ միասնական մարդկային ոգուն: Սա մեր հավաքական խղճի եւ վճռականության վկայությունն է: Վստահ եմ՝ այն յուրաքանչյուրին կներշնչի մասնակցելու #AraratChallenge շարժմանն իրենց նվիրատվություններով եւ ակտիվությամբ», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

«Ավրորան» քարոզարշավ է սկսում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում՝ կոչ անելով յուրաքանչյուրին եւ հատկապես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին միանալու շարժմանն իրենց տեսաուղերձներով եւ նվիրատվություններով: #AraratChallenge շարժման առանցքում Արարատ լեռն է՝ որպես փրկության եւ վերածննդի համամարդկային խորհրդանիշ: Շարժումը հայերին, որոնց նախնիներին Հայոց ցեղասպանության ժամանակ փրկել են նաեւ օտար մարդիկ, եւ խաղաղության ու բարօրության պայմաններում ապրող բոլոր երջանիկ համայնքներին հնարավորություն է  տալիս Երախտագիտությունն ի գործ դնելու եւ աշխարհը հետագա սերունդների համար ավելի ապահով վայր դարձնելու։

«Նոյի պատմությունն ու Արարատ լեռը դարձել են փրկության եւ երկրորդ հնարավորության խորհրդանիշ համայն մարդկության համար: Մենք երախտապարտ ենք եւ երջանիկ՝ տեսնելով, թե ինչպես են հազարավոր մարդիկ միանում #AraratChallenge շարժմանը, քանի որ ուզում են օգնել ուրիշներին եւ մեր աշխարհը դարձնել ավելի լավ, ավելի մարդկային մի վայր: Դա մեր բոլորի գործն է: Միացեք մեզ եւ աշխարհը դարձրեք ավելի լավը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Շարժման համար ստեղծված բոլոր տեսաուղերձները, ինչպես նաեւ #AraratChallenge-ի մասին մանրամասները կարող եք գտնել այստեղ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն իրենց փրկողների: Այն ձգտում է հնարավորություն տալու մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, և այդպիսով շարունակելու մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի հիշատակ ութ տարի՝ 1915-1923 թթ. տեւած Հայոց ցեղասպանության) աջակցելու մարդկանց, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Այդ նպատակն իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի՝ «Ավրորա» մրցանակի, Aurora Dialogues քննարկումների շարքի, «Ավրորա» մարդասիրության ցուցիչի, Երախտագիտության նախագծերի եւ 100 LIVES նախաձեռնության օգնությամբ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, հենվելով վիրաբույժի, վետերանի,  մարդասիրական գործունեության եւ 2017 թ. Ավրորա մրցանակակրի իր փորձառությունների վրա, սփռելու է «Ավրորայի» «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ։ Նախաձեռնությունը ողջունում է բոլոր նրանց, ովքեր ստանձնում են համընդհանուր մարդկայնության շուրջ միավորվելու պարտավորությունը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 LIVES հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Տպել
1519 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ