ՀՊՏՀ ուսանողները բաց նամակ են հղել վարչապետին՝ ռեկտորի պաշտոնակատար Դ․ Գալոյանի «արտագրության դեպքերի մասին»

ՀՊՏՀ ուսանողները բաց նամակ են հղել վարչապետին՝ ռեկտորի պաշտոնակատար Դ․ Գալոյանի «արտագրության դեպքերի մասին»: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Ուսումնասիրելով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դ. Գալոյանի գիտական աշխատանքները՝ բացահայտել ենք ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր։ Սրանք բոլոր այն գիտական աշխատանքներն են, որոնցում, ըստ Դ. Գալոյանի ասենախոսության սեղմագրի, «հրապարակվել են ատենախոսության հիմնական դրույթները», ինչպես նաև մյուսները ներկայացվել են պրոֆեսորի գիտական կոչում ստանալու համար: Ընդ որում, եթե Ռ. Հայրապետյանի աշխատանքի թարգմանված որոշ հատվածներում բացակայում էին հղումները, ապա այս դեպքում գործ ունենք կատարված «copy paste»-երի հետ՝ նույն լեզվով։ Մենք որևէ կերպ չենք ուզում վնասել տիկին Գալոյանին և նրա հեղինակությանը։ Ընդհակառակը, կարծում ենք, որ նույնիսկ այս աչք ծակող արտագրությունները կուրսային աշխատանքից և այլ աղբյուրներից միայն իր մեղավորությունը չէ։ Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Դ. Գալոյանի նշանակումը ԿԳՄՍ փոխնախարարի հովանավորչության արդյունք էր:

Այս պնդումները չեն դադարում, որովհետև նախարարությունը մինչև այժմ ակնհայտ խտրական մոտեցում է ցուցաբերում և չի արձագանքում Դ. Գալոյանի գիտական աշխատանքներում բացահայտված պարզունակ արտագրությունների դեպքերին: Քանի որ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պատճառը, ըստ ԿԳՄՍ նախարարի հայտարարության, նրա գիտական աշխատանքում առկա խնդիրներն էին և ակադեմիական արժեքները, պահանջում ենք Ձեր հանձնարարականը նախարարությանը՝ ներկայացնելու պաշտոնական եզրակացություն կից ներկայացվող ակնհայտ արտատպման դեպքերի վերաբերյալ: Խնդրում ենք պաշտոնապես մեկնաբանել՝ սրանք արտագրության և ակադեմիական անազնվության դրսևորումներ են, թե ոչ: Առդիր՝ 5 էջ:

Հարգանքով՝ ՀՊՏՀ ուսանողներ և շրջանավարտներ

Հավաքի կազմակերպիչ և համակարգող՝ Վահագն Անդրեյի Մելքումյան

Հավաքի կազմակերպիչ և համակարգող՝ Էլեն Արթուրի Հովհաննիսյան»:

Տպել
846 դիտում

«Դոսյե»-ի հետազոտությանը ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու. Արգիշտի Քյարամյան

Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները. նախագահի ուղերձը

Մենք կարողացել ենք պատվով հաղթահարել արտաքին և ներքին ամենատարբեր մարտահրավերները. ԱԻ նախարար

Այսօր դժվարին օրեր ենք ապրում, բայց վստահ եմ՝ միահամուռ ուժերով կհհաղթահարենք նաև այս մարտահրավերը. Ա. Թորոսյանի ուղերձը

Հայաստանից մուտք գործողների համար GOOGLE որոնողական համակարգն այսօր եռագույն է

Այսօր մենք տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ. Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը

Մեր անկախ պետության դեմքը՝ ԶՈւ պատվոպահակային վաշտը, դեֆիլե է իրականացնում Խոր Վիրապում (տեսանյութ)

Մեր պատմության կարևորագույն տոնի առթիվ, վարչապետը կհրապարակի մինչեւ 2050 թ. ռազմավարությունը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ում սննդային թունավորումը վերաբերում էր 33 հոգու, 25-ը՝ բուժանձնակազմից

Երեւանի Վարդավառի լճում հայտնաբերվել է մոտ 50-ամյա տղամարդու դի

Ովքե՞ր են ցուցարարների իրական դաշնակիցները

Արցախի նախագահն այցելել է Մատենադարան. Ստեփանակերտի գրադարանում նմանատիպ պայմաններ կստեղծվեն

Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ

Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի չուգունե ռադիատորները գողացած 4 պատանի բերման է ենթարկվել

Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ին կնվազի 2-3 աստիճանով, մոտակա օրերին սպասվում են անձրեւներ

Ալիեւի հայտարարություններն ի ցույց են դնում նրա անկարողությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Ադրբեջանի նախագահին

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գրանցվել են թունավորումներ բուժանձնակազմի որոշ անդամների եւ մի քանի պացիենտի մոտ

Հրդեհ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի անտառամերձ հատվածում. այրվել են ծառեր, բուսածածկույթ