Ռուսաստանում կվերապատրաստվի հայ փրկարարների եւս երկու խումբ. ԱԻՆ

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 113 ծառայող վերապատրաստման դասընթացների կմասնակցի Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:

Սեպտեմբերին Ռուսաստան վերապատրաստվելու կմեկնի հայ փրկարարների երկու խումբ: Սեպտեմբերի 9-28-ը Ռուսաստանի «Հակահրդեհային ծառայության պետական ակադեմիայում» (Մոսկվա) «Քաղաքներում խոշոր հրդեհների մարման ժամանակ նորարական տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառումը եւ վթարա-փրկարարական եւ անհետաձգելի այլ աշխատանքների կատարումը» թեմայով վերապատրաստում կանցնի ութ փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, Երեւանի, Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի փրկարարական վարչություններից:

Իսկ սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 6-ը Ռուսաստանի ԱԻՆ Սանկտ-Պետերբուրգի համալսարանում «Շենքերի եւ շինությունների փլուզման ժամանակ որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով վերապատրաստում կանցնի 5 փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Երեւանի, Գեղարքունիքի, Շիրակի փրկարարական վարչություններից:

Տպել
555 դիտում

Իրանցի վարորդները բեռնատարները կդատարկեն Ագարակ տերմինալ-ի պահեստում՝ չխորանալով ՀՀ-ի տարածքի մեջ. ՊԵԿ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. ռուսական կողմում կուտակված 400 բեռնատար կա

Դավթաշեն 2-րդ թաղամասում էլեկտրական սյունն ընկել էր ճանապարհի երթևեկելի գոտի

Հրդեհ Հովտաշեն գյուղում. այրվել է մոտ 300 հակ անասնակեր

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը, «դատարկված» սուպերմարկետներն ու դեղատները

Վիրուսին ձեռ չի տալիս, որ սպանի իր տիրոջը, իրեն ձեռք է տալիս, որ ապրի այդ օրգանիզմում. բժիշկը՝ կորոնավիրուսի մասին

Տավուշի մարզպետարանը եւ Teach For Armenia կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Այո» քարոզչության բուկլետը

Արտաշատի ԲԿ-ում ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի բարձր ռիսկ կա

Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվել է. 46-ամյա տղամարդուն դանակահարել է 39-ամյա եղբայրը

Արագածոտնի մարզպետը 7 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր է հանձնել

Եվրամիությունն ընդլայնում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Գյումրի է վերադարձել հետախուզման մեջ գտնվող Վերա Ա.-ն. նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 119-րդ (Խոշտանգումը) և 133-րդ հոդվածներով

Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է. ստահոդ քարոզչությունը տարածվում է ռուսական կայքերով

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա (տեսանյութ)

Օղակաձեւ զբոսայգում այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք. Հակոբ Կարապետյան

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. ՔԿ

Կորոնավիրուսով է վարակվել Իրանի փոխնախագահը, մահացել՝ նախկին դեսպանը. երկրում 245 դեպք կա

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է GIZ պատվիրակությանը