Մեղադրանք առաջադրվեց Գյումրու «Դվին» ռեստորանի մենեջերին, խոհարարին եւ խոհարարի օգնականին

Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման գրծով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Այն է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը», 2-րդ կետը՝ անզգուշությամբ վնաս է պատճառվել 2 կամ ավելի անձանց առողջությանը:

Հիշեցնենք, որ Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառուման ժամանակ, օգոստոսի 31-ին 19:50-ի դրությամբ հոսպիտալացվել էր 46 քաղաքացի, նրանցից 9-ը` մինչև 18 տարեկան, որոնք, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Առողջապահության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հետազոտված պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով եւ սնկով, հավի մսով եւ եգիպտացորենով, «Կեսար») անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել նաև հիվանդներից վերցված կղանքի և փսխման զանգվածներից:

Ռեստորանի տնօրեն Սարգիս Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց խոհարարին, մենեջերին եւ խոհարարի օգնականին է մեղադրանք առաջադրված, իրեն դեռ հարցաքննության չեն հրավիրել: Միեւնույն ժամանակ պնդեց, որ աշխատակիցները ժամանակին անցել են համապատասխան բուժզննում, ունեն առողջական վիճակների մասին վկայող բոլոր փաստաթղթերը՝ սանիտարական գրքույկներ եւ այլն:

Ի դեպ, օգոստոսի 31-ին Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը: Դադարեցված է նաեւ խոհանոցի գործունեությունը: Սարգիս Սարգսյանը զրույցի ժամանակ փաստեց, որ դադարեցված է միայն ռեստորանի մեկ սրահի աշխատանքը, որտեղ տեղի էր ունեցել մասսայական թունավորումը: Մյուս երկու սրահներն աշխատում են, սնունդը մատուցվում է այլ խոհանոցից, այլ խոհարարների կողմից:

 

 

 

Տպել
4975 դիտում

Ֆելիքս Ցոլակյանը երեխաներին է նվիրում «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» վարքականոնների մասին գրքեր

Հզոր «Լիվերպուլը» ոչ մի հարված չի կատարել «Ատլետիկոյի» դարպասին. պարտվել է 0:1 (տեսանյութ)

Խոզերի կերի մեջ հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր. ՍԱՏՄ

Հրդեհ Լերմոնտովո գյուղի բնակելի տներից մեկում. տուժածներ չկան

Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան փոքրիկի վիճակը լավ է, շաբաթվա վերջում դուրս կգրվի

Պաշտպանի աջակցությամբ ՀՀ քաղաքացուն նշանակվել է ՌԴ-ում ծնված երրորդ երեխայի 1 միլիոն դրամ նպաստը

Երեկ դանակահարված անչափահասներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսինը՝ կայուն

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է

Քրեական ենթամշակույթն ու դրա օրենքները ստեղծում են հանցավոր միջավայր. քննարկում գլխավոր դատախազությունում

Ա. Սարգսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին, ստացել Չինաստանի նախագահի շնորհակալությունը

ՊԵԿ-ը 2020 թվականի հունվար ամսին պետական բյուջե է հավաքագրել 161 մլրդ 879 մլն դրամ հարկեր

24 ժամով դադարեցվում է Լոռու մարզի համայնքների մեծ մասի ջրամատակարարումը

Նախարարությունը 50.000 գիրք կտրամադրի դպրոցների գրադարաններին

ԱՄՆ-ի կոնգրեսականների աշխատակիցները կհետևեն Արցախի ընտրություններին․ «Ամերիկայի ձայն»

Դանակահարություն Երեւանում. «Ռիո Մոլ»-ի տարածքից 2 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց

Նախագահը ստորագրել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի փաթեթը

Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է զոհված զինվորի հարազատներին

Վանում 2 երկրաշարժ է գրանցվել

Փակ են եւ դեռ անորոշ ժամանակ փակ կմնան Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները