Արցախի Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԺ պատվիրակության հետ

07/09/2019 schedule13:40

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:

Աշոտ Ղուլյանը, գոհունակություն հայտնելով միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ, կարեւորել է երկու հայկական հանրապետությունների օրենսդիր մարմինների մշտական հանձնաժողովներում ոլորտային հարցերի շուրջ առարկայական քննարկումները: Այդ համատեքստում նա որպես դրական օրինակ մատնանշել է ՀՀ եւ ԱՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱՀ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները։ Ընդգծվել է նման ձեւաչափով հանդիպումների կարեւորությունը օրենսդրական դաշտերի համապատասխանեցման, տարբեր հարցերի շուրջ կարծիքների փոխանակման տեսանկյունից:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում համագործակցության խորացման եւ առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրակրթության, բարձրագույն կրթության եւ մշակույթի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին եւ ակնկալվող արդյունքներին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի Արցախ այցի շրջանակներում նախատեսվում է ԱՀ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի հետ համատեղ նիստը եւ համագործակցության նոր հուշագրի կնքումը:

Տպել
412 դիտում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ

«Մեծ է Ձեր ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԳԴՀ նախկին նախագահին

Չմոռանանք, որ մենք շատ երկար ժամանակ ընդդիմադիր դաշտում ենք գործել. Սէֆիլյանի և Չուգասզյանի հետ հանդիպման մասին

Արթուր Վանեցյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Ինքը արդեն պետական պաշտոնյա չէ, եւ կարող է ցանկացած հայտարարություն անել. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները միջազգային մակարդակով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)

Ըմբիշ Չալյանն օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանի հայտարարությունը

ԱԱԾ տնօրենին ազատելու միջնորդագիրը ստորագրել եմ․ վարչապետ

Վեթինգ ասվածն ավելի շատ անունի վրա է ուշադրությունը կենտրոնացնում, քան բովանդակության. Փաշինյան

Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները (տեսանյութ)

Հիմա էլ կսկսեն ասել, թե Թեղուտի 50 տոկոս բաժնետերը իմ փոքրիկ Արփին է. Նիկոլ Փաշինյան

Հիմա էլ կսկսեն ասել, թե Թեղուտի 50 տոկոս բաժնետերը իմ փոքրիկ Արփին է. Նիկոլ Փաշինյան

Իմ այցը լավ հեռանկարներ է բացում հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման համար. Գերմանիայի նախկին նախագահ

Կարևոր է այն հոգատարությունը, որը ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ տածում է Գերմանիայի կանցլերը. Փաշինյան

ՀՀ ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով. 100 փաստ 2

«Դեպի մանկական եվրատեսիլ»-ում հաղթած Կարինա Իգնատյանը տեսահոլովակ կնկարահանի

Երեւանում կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30-ամյա տղամարդ

Խնդիրն Իդլիբն ու քրդերն են.Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին կհանդիպեն Անկարայում

Ըմբիշ Կարապետ Չալյանն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց