Քննությանը ներգրավվել է նաեւ ԱԱԾ-ն. վարկածներ են առաջ քաշվում

08/09/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 8-ի համարում

Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության փաստի առիթով հարուցված քրեական գործի օպերատիվ-հետախուզական գործառույթները հանձնարարված են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: Հովասափյանի սպանության գործի քննության ընթացքի վերաբերյալ այս եւ մի քանի այլ հանգամանքներ մեզ հայտնի դարձան իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրներից: Այսօրինակ քրեական գործերով օպերատիվ-հետախուզական գործառույթները, որպես կանոն, իրականացնում է ոստիկանությունը: Իսկ ԱԱԾ-ին քննությանը ներգրավում են միայն այն դեպքում, երբ քրեական գործում առկա են ազգային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

Այսինքն, ԱԱԾ-ի ներգրավվումը Հովասափյանի գործին չի կարող որպես սովորական երեւույթ ընկալվել: Ավելին, ըստ մեր ունեցած տեղեկությունների, անձամբ Ռոբերտ Քոչարյանն է հանձնարարել, որ Հովասափյանի սպանության գործի քննության օպերատիվ-հետախուզական մասն իրականացնի հենց ԱԱԾ-ն: Այս մոտեցումը իրավապահ համակարգում ընկալվել է որպես Ռոբերտ Քոչարյանի կողմից ոստիկանությանը չվստահելու անմիջական դրսեւորում: Իհարկե, ոստիկանությունը պաշտոնապես շարունակում է մասնակցել քննությանը, սակայն այդ ամենն ավելի շատ ձեւական բնույթ է կրում: Այն վարկածը, որ Հովասափյանի սպանությունը կարող է ներիշխանական, ավելի ճիշտ` ներկլանային բախումների արդյունք լինել, թերեւս ամենաիրատեսականն է:

Հովասափյանի սպանությունից հետո բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ հատկապես նա է եղել ՀՊԾ-ի ստվերային ղեկավարը, եւ այդ կառույցի գործունեության հարցում նրա խոսքը եղել է որոշիչ: Իսկ նրա միջոցով Հայաստանում իրականացվել է խոշոր բիզնեսի «քվոտավորումը»: Միամտություն կլիներ կարծել, թե իրավապահները սպանության բացահայտմանն ուղղված իրենց քայլերը կիրականացնեն հենց այս վարկածը «մշակելով»: Վերջիններս այժմ ուսումնասիրում են Շ. Հովասափյանի գործունեության կոնրետ դրվագներ: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրները նույնիսկ ինչ-որ կոնկրետ հակասության պատմություն են մատնանշում: Շուրջ մեկ տարի առաջ Հովասափյանի եւ Հարկային պետական ծառայության մեկ այլ ղեկավար անձի միջեւ հակասություններ են ծագել, սակայն մեր աղբյուրները չեն հստակեցնում, թե հատկապես ում հետ:

Փոխարենը նշում են, որ Հովասափյանը պնդել է, որպեսզի իր «հակառակորդը» պաշտոնանկ արվի: Հովասափյանի հետ հակասությունների մեջ մտած ՀՊԾ պաշտոնյային հաջողվել է պահպանել իր պաշտոնը` շնորհիվ կառավարությունում ունեցած իր հովանավորների: Չնայած արտաքուստ կոնֆլիկտը համարվել է փակված, բայց գործնականում հակասությունները չեն վերացել եւ պարբերաբար զգացնել են տվել: Ավելին, այն վարկածը, որ Հովասափյանի սպանությունը կարող է պայմանավորված լինել նրա` անձնական բիզնեսն ընդլայնելու ցանկությամբ, նույնպես իրատեսական է եւ կրկին կապվում է այս պատմության հետ: Այլ կերպ ասած, Հովասափյանների ընտանեկան բիզնեսը սկսել է ընդլայնվել, եւ, բնականաբար, այդ ընդլայնումը տեղի է ունեցել մեկ ուրիշի հաշվին:

Հենց այս ամենի արդյունքում էլ ծագել են վերը նշված հակասությունները: Ինչպես արդեն նշեցինք, կառավարության ազդեցիկ դեմքերից մեկի միջամտությամբ հակասությունը սառեցվել է: Սակայն այստեղ ամենակարեւոր գործոնը եղել է այն, որ այդ «բանակցությունների» արդյունքում, փաստորեն, Հովասափյանի բիզնեսի ընդլայնումը «հաստատվել» է: Այսինքն, Հովասափյանից այլեւս հետ չեն պահանջել վերցվածը, իսկ վերջինս համաձայնել է այլեւս չպահանջել հակառակ կողմի պաշտոնանկությունը: Այս ամենը, կրկնում ենք, եղել է մոտ մեկ տարի առաջ: Բայց քննչական խումբը կարծում է, որ հատկապես վերջին երկու ամիսների ներքաղաքական զարգացումներին զուգընթաց, վերը նշված սառեցված կոնֆլիկտը կարող էր նորովի թարմանալ:

Մեր տեղեկություններով, Հովասափյանի սպանությունը քննող քննչական խումբը նաեւ սկսել է ուսումնասիրել ՀՊԾ-ի օպերատիվ-հետախուզական վարչության վերջին ամիսների գործունեության արդյունքները: Հովասափյանի ղեկավարած վարչությունը այս տարվա առաջին կիսամյակում ստուգումներ է անցկացրած եղել մի քանի խոշոր ձեռնարկություններում: Կան նաեւ ձեռնարկություններ, որոնցում ստուգումները նոր են սկսվել եւ ընթանում են: Մեր աղբյուրը ձեռնպահ մնաց կոնկրետ ընկերությունների անուններ տալուց` նկատելով, որ գրեթե բոլոր խոշոր ձեռնարկություններում ՀՊԾ-ի ստորաբաժիններից մշտապես հենց օպերատիվ-հետախուզական վարչությունն է ստուգումներ անցկացնում:

Ամեն դեպքում, հիմա արդեն ակնհայտ է, որ քննչական մարմինները ստուգում են քիչ հավանական վարկածները: Սա, թերեւս, հասկանալի է, քանի որ խիստ հավանական վարկածներ քննելու հնարավորություն նրանք չունեն: Սա էլ իր հերթին նշանակում է, որ մեծ հավանականությամբ Հովասափյանի սպանությունը կմնա չբացահայտված:

Վահագն Հովակիմյան

Տպել
3062 դիտում

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են