Դարեր ես անցել. ձեզ ի՞նչ է արել Երեւանը

08/09/2019 schedule10:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 8-ի համարում

Դժվար է աշխարհում գտնել որեւէ քաղաք, որի զարգացմանը վերաբերող այնքան փաստաթուղթ լինի, որքան գոյություն ունի Երեւանի դեպքում: Առավել եւս դժվար է գտնել որեւէ քաղաք, որի զարգացմանը վերաբերող այդքան փաստաթղթերն ու նախագծերը այնպիսի հետեւողականությամբ խախտվեին, որքան Երեւանի պարագայում: Ու հաստատ հնարավոր չէ գտնել աշխարհում որեւէ քաղաք, որի զարգացման մասին պետական պաշտոնյաները այնքան գեղեցիկ խոսեին, որքան Երեւանի մասին, ու այնքան անխնա անճոռնիացնեին քաղաքը, որքան Երեւանի դեպքում:  Երեկ ծնվել է Երեւանին վերաբերող մի հերթական փաստաթուղթ. ՀՀ կառավարությունը  հաստատել է «Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի (2005-2020թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը»:

Այս ծրագիրը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ ներկայացրեցին Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը եւ «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը: Եւ երեկ էլ այնքան գեղեցիկ բառեր ասացին ու հեքիաթային նախագծերի մասին խոսեցին, որ ներկաները մի պահ թունդ հուզվեցին ու քիչ էր մնում կորցնեին իրականության զգացումը: Ի՞նչ է նախատեսվում այդ «հիմնական միջոցառումների ծրագրով»: 

«2006թ. քաղաքի կենտրոնի, ինչպես նաեւ հետագա տարիներին մյուս թաղային համայնքների բնակավայրերի գոտիավորման նախագծերի մշակմամբ կսահմանվեն բարենպաստ  կենսագործուներության միջավայրերի ձեւավորման տարածքների փաստացի եւ հեռանկարային օգտագործման ու վերակառուցման իրավական հիմքերը, քաղաքաշինական չափորոշիչները, պարտադիր պահանջներն ու սահմանափակումները»,- ասում է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը, ով սա համարում է գլխավոր հատակագծից հետո 2-րդ կարեւորագույն փաստաթուղթը:

Գեղեցիկ է, չէ՞, հնչում: Լինելու է մի փաստաթուղթ, որով հստակ սահմանվելու են մասնավորապես քաղաքի կենտրոնում քաղաքաշինական չափորոշիչներ, սահմանափակումներ եւ այլն: Սա` խոսքերով: Հիմա դուրս գանք կենտրոնի փողոցներ, ու տեսնենք, թե ինչ է կատարվում: Թամանյանական ոճի` առավելագույնը  5-6 հարկանի շենքերին կիպ կպած կառուցվել են ու կառուցվում են շուշաթղթած, կազարմայատիպ «բոնբոներկա» շենքեր: Եւ այս փաստաթղթով նոր նախատեսվում են չափորոշիչներ ու սահմանափակումներ: Այլ կերպ ասած, ոչ թե կենտրոնում իրականացվող շինարարությունն է համապատասխանեցվելու այդ` առայժմ գոյություն չունեցող չափորոշիչներին ու սահմանափակումներին, այլ այդ չափորոշիչներն են այնպես կազմվելու, որ չհակասեն արդեն իրականացված ու իրականացվող շինարարությանը:

Իսկ դա ուղղակի նշանակում է, որ ոչ մի սահմանափակում էլ, ըստ էության, չի լինելու: Ուզո՞ւմ ես կառուցել 30 հարկանի շենք Հանրապետության հրապարակի մոտ, խնդրեմ` «նալոգներդ» ու «մաղարիչներդ» մուծվի ու սկսի: Եթե շենքդ նախագծով անճոռնի է, ոչ մի կերպ չի ներդաշնակվում շրջակա շենքերի ճարտարապետական տեսքի հետ, փակում է այլ շենքերի լուսավորությունը եւ այլն, դա հոգ չէ: Կարեւորը, որ մուծվելիքդ մուծվես: Չե՞ք հավատում, որ հենց այդպես էլ լինելու է: Ընդամենը նայեք կենտրոնում արդեն կառուցված «էլիտար» շենքերին ու կհամոզվեք: Դրանք, օրինակ, չունեն կանաչապատման ենթակա բակեր: Այսինքն` սա նույնպես լինելու է չափորոշիչ` կանաչապատ բակ ունենալը պարտադիր չէ, եւ վերջ: Ի դեպ, բակերի մասին:

Դանիելյանն ասում է, որ կենտրոնում շենքերի բակերում կա «խարխուլ ֆոնդ», եւ այն պետք է իրացվի: Տրամաբանությունը հուշում է, որ այդ «խարխուլ ֆոնդը» ժամանակի ընթացքում պետք է վերանա, եւ շենքերն ունենան բակեր: Բայց իրականում, ինչպես ցույց է տալիս Երեւանի կենտրոնի փորձը, այդ «խարխուլ ֆոնդի» փոխարեն վեր են խոյանում հսկայական բնակելի զանգվածներ: Եւ սա էլ է, անկասկած, լինելու «չափորոշիչ»: Ս. Դանիելյանը, անդրադառնալով Կենտրոնում բարձրահարկ շինարարությանը, ասում է, թե դրանք կառուցվել են ոչ միայն վերջին տարիներին: Եւ դա գնահատում է որպես «անցանկալի պրոցես»: Բայց հիմա կենտրոնում իրականացվող բարձրահարկ շինարարության մասին` ոչ մի բացասական խոսք:

Երեկ պրն Դանիելյանից այդպես էլ չկարողացանք ստանալ մի պարզ հարցի պատասխան. ո՞ր շենքն է ավելի գեղեցիկ, ասենք` Աբովյան-Պուշկին խաչմերուկում վեր խոյացած նոր էլիտա՞րը, թե՞, ասենք, Օպերայի մոտ նախկին կտորի խանութի շենքը, կամ` Աբովյան-Թումանյան խաչմերուկում կառուցվող 18 հարկանի՞ն, թե՞, ասենք, «ձկան խանութի» շենքը: Ախր, ի՞նչ պատասխանի: Երեկ Դանիելյանը  գլխավոր հատակագծի իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը ներկայացնելիս ձեռքի հետ անցավ նաեւ ավտոկայանատեղիների թեմայի վրայով: Ասաց, որ կայանատեղիներ պետք է լինեն: Իհարկե, պետք է լինեն: Բայց հայտարարեց նաեւ, թե Երեւանի կենտրոնում «ազատ տարածքներ այլեւս չկան»:

Բա այդ դեպքում, որտե՞ղ պետք է լինեն կայանատեղիները: Նա չասաց, բայց մենք կռահում ենք: Ընդամենը անցած տարի նույն Դանիելյանի թեթեւ ձեռքով եւ նույն Մուշեղյանի նախագծով Վերնիսաժի այգու երկու կողմերով այգու տարածքի հաշվին բացվեցին ճանապարհներ, որոնք ոչ մի հատակագծով երբեւէ նախատեսված չեն եղել: Այն ժամանակ ասվում էր, որ դա կթեթեւացնի Խանջյան եւ Նալբանդյան փողոցների երթեւեկությունը: Չթեթեւացրեց, փոխարենը այգին, ըստ էության, վերածվեց մի մեծ ավտոկայանատեղիի: Ուրեմն պետք է սպասել, որ այս «հիմնական միջոցառումների ծրագրով» մայրաքաղաքում մնացած այգիների ծվենները եւս կդառնան ավտոկայանատեղիներ: Ուրիշ տարբերակ այլեւս ֆիզիկապես չկա: Ընդհանրապես, ամենամեծ հարցը, որ ծագում է, հետեւյալն է. ինչո՞ւ են մեր ներկայիս իշխանությունները այդքան ատում Երեւանը: Գուցե ինչ-որ մանկական ծանր հիշողություննե՞ր կան` կապված Երեւանի հետ:

Հայկ Գեւորգյան

Տպել
972 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը