Միջպետական ավտոճանապարհին առկա վտանգն ու վանաձորցիների հումորը (լուսանկարներ)

Լուսանկարներում Վանաձոր-Դիլիջան Մ-8 միջպետական ավտոճանապարհն է՝ Վանաձոր քաղաքի վերջնամասը: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ճանապարհի տվյալ հատվածի ջրահեռացման համակարգի կամրջակը վնասված է: Վարորդներն էլ, տեսնելով ստեղծված  վտանգը, փորձել են սեփական ուժերով չեզոքացնել այն՝ տեղադրելով ծառի ճյուղեր: Բնակիչների մի մասն էլ տոնածառի խաղալիքներ են կախել դրա վրա: Վարորդները, տեսնելով որ լուսանկարում ենք, մեզ հետ զրույցում դժգոհեցին պատկան մարմինների անուշադրությունից ու անտարբերությունից.«Մի շաբաթից ավել ա էս վիճակն ա, ու դժվար թե մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաները տեսած չլինեին էս վիճակը, երեւի պետք է մի հատ վթար լինի, մեկի ավտոն ջարդվի, որ նոր գան ու սկսեն աշխատել....նկարեք, ցույց տվեք, որ էս տոնածառը իրենց պատվին ենք դրել՝ թող գան տակը նկարվեն, որ Վանաձորում նոր տարին սեպտեմբերին ա սկսվել, բայց՝ իրենց համար»: Լոռու մարզպետարանի տրանսպորտի բաժնից ՀԺ-ին փոխանցեցին, որ ճանապարհը թեպետ համարվում է միջպետական, սակայն տվյալ հատվածը սպասարկվում է Վանաձորի քաղաքապետարանի կողմից:

Տպել
471 դիտում

Հրդեհ Կապանի «ՎՏԲ» բանկում. տուժածներ չկան

Քարոզչական շանտաժի մարտավարությունը

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները

Հայտնաբերվել են հետախուզվողներ. նրանց մի մասն ինքնակամ է ներկայացել

Սարատովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Սպանության փորձի մեղադրանքով վնասազերծվողի մոտ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց (տեսանյութ)

Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Վթար Կապան քաղաքում. վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով. վարչապետ

Որոշողն Արցախի ժողովուրդն է, եւ վերջ

Մշակութային գործիչները կոչ են անում Ս. Կարապետյանին հուղարկավորել Գիտությունների ազգային ակադեմիայից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, 2 մարզերում ձյուն է տեղում

Այս բուկլետը նաեւ լավ հուշանվեր է, սիրով կնվիրեմ. վարչապետ

Հայ-ղրղզական միջխորհրդարանական բարեկամական խմբի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մանեն Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ