«Կտրորե մատով, կթափին». սպանդարյանցի 22-ամյա հարսի աչքից ապակե բյուրեղներ են թափվում

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ապրող Միքայելյանների հարսի՝ Սաթենիկ Ղազարյանի աչքից ապակե բյուրեղներն առաջին անգամ ընկան երկու ամիս առաջ:  Հանկարծակի աչքը ցավել է: Կինը մտածել էր, թե աչքի մեջ ինչ-որ օտար մարմին է ընկել, սկեսրոջը խնդրել էր, որ նայի, հեռացնի: Զեմֆիրան, սակայն, տեսածից անակնկալի էր եկել, ինքնազգացողության վատացում ունեցել, երբ հարսի աչքի մեջ ոչ թե փոշու հատիկ կամ ծանոթ այլ փոքրիկ մասնիկ էր նկատել, այլ՝ ապակենման բյուրեղ: «Չգիտեմ՝ ոնց բացատրեմ, որ հավատաք, շատ վատ զգացի, բայց ընձի չկորցրի, վերցրի, ականջի բամբակով չոփը, հանեցի: Մի 4-5 հատ հանեցի: Բայց ոնց որ չհավատայի, էլի: Հետ  հանելու ժամանակ ընկավ մեկն ու կտտաց»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Սաթենիկի սկեսուրը՝ տիկին Զեմֆիրան:

Առաջին բյուրեղը գտնելուն պես Զեմֆիրան հարսին տարել է Արթիկ՝ ակնաբույժի մոտ: Բժիշկը եւ՛ չի հավատացել, եւ՛ զարմացել է: Հարսին ու սկսեսուրին ոչինչ ասել չի կարողացել: Բայց քարերը Սաթենիկի աչքից հեռացրել է:  Մեկ շաբաթ Արթիկի մասնագետը բյուրեղները հեռացրել է, այնուհետեւ ուղեգիրը տվել, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա է ճանապարհել: Բայց այնպես չէ, որ Երեւանում Շիրակի մարզի բնակչին ասելիք են ունեցել, խնդրին էլ՝ լուծում տվել: «Գնացինք, լրիվ  քարերը տարանք, իրանք էլ անտեսին: Նույնիսկ կասկածեցին, թե մեր հարսը հիվանդ է, ինքն  է իրա աչքի մեջ դրանք լցնում: Մեր տարած ամանով քարերը հետ հրեց, ասեց՝ կարող եք տուն գնալ: Ստիպված դիմեցինք Առողջապահության փոխնախարարին, ինքն էլ ուղարկեց Շենգավիթի ակնաբուժական կենտրոն: Բժիշկը շատ լավ ընդունեց, նայեց, քարերը հանեց, ուղարկեց տուն: Ասեց՝ երբ եկավ, նորից բերեք»,-պատմեց Զեմֆիրան:Դրանից հետո մեկ անգամ էլ Սաթենիկին սկեսրայրն է տարել Երեւան՝ աչքից բյուրեղները հեռացնելու համար: Սակայն Միքայելյանները չունեն նման հնարավորություն, որ կարողանան շաբաթը երկու անգամ հասնեն Երեւան եւ վերադառնան Սպանդարյան:

Հիմա էլ Սաթենիկի աչքից օրական 3-ից 4 անգամ ապակե բյուրեղներ են դուրս գալիս: Սկզբում՝ աչքի դիմաց սեւանում է, հետո՝ սկսում է աչքը ցավել: Գյումրիում էլ են դիմել մասնագետի օգնությանը: Սաթենիկի սկեսուրն ասաց՝ դեղ էին նշանակել, օգտագործելու ընթացքում 5 օր ապակե բյուրեղներ չի եկել հարսի աչքից: Սաթենիկը, սակայն, դրանից շատ վատ ինքնազգացողություն է ունեցել՝ ուժեղ գլխացավեր՝ ճակատային, եւ սուր ցավեր՝ ակնային հատվածներում:

«Երբ որ էդ 5 օրն անցավ, էկավ, արդեն իրան լավ էր զգում: Ստեղ էլ ոչ մի բան չասացին, չեն հասկանա, էլի, ինչ է:  Գյումրիում մենակ արյան անալիզ են վերցրել, նաեւ՝ նմուշ արցունքից: Հանկարծ որ շատ լցվավ, կտրորե մատով, կթափին: Մինչեւ 15 հատիկ արդեն կթափի»:

Անսովոր վիճակում հայտնված աղջկա աչքից դուրս եկող բյուրեղիկներն արտասովոր ամրություն ունեն, ապակե բաժակի վրա դրանով խոր խազեր կարելի է անել: Համայնքապետն էլ է փորձել, ասում է՝ շատ ամուր ապակե կտորներ են: Բյուրեղիկները, սակայն, աղջկա աչքը չեն վնասում: Մի փոքր լցված հատվածն արյունոտվում է, հետո անցնում է,-ասաց պատմեց սկեսուրը:

Բյուրեղիկներն արդյո՞ք մասնագետները զննել են, ՀԺ-ի հարցին, Զեմֆիրան պատասխանեց՝ ոչ: Ոչ մի հատիկն էլ չեն ուսումնասիրել:

«Մեր հարսը ոտից-գլուխ առողջ է: էս 8 տարի է՝ մեր տանն է, ես իրա տքոցը չեմ լսել, բացի ատամներից: Ինքը հիվանդ աղջիկ չի եղել: Ըսիգ լրիվ նորություն է, մեզի համար էլ է անսպասելի, իրա համար էլ: Սկզբից շատ վախեցանք, բայց հմի արդեն անհանգիստ ենք մենակ, որ հասկանանք, թե սա ինչ է: Ոնց որ սովորական բան է դառել, էլի: Իրիկունը հանում ենք՝ քնում է, ինքը քնած ժամանակ ցավեր չի զգում, առավոտը ելնում է, 7 հատ, 8 հատ հանում ենք, հետո ժամը մեկի կողմերը նորից հանում ենք, ժամը 5-ի կողմերը նորից հանում ենք»:

Միքայելյանները չգիտեն, թե Սաթենիկի առողջական խնդրի մասին ում հետ կարելի է խոսել, կամ ում պետք է դիմեն: Սկեսուրն ասում է՝ իրենց ոչինչ պետք չէ, միայն հարսն առողջ լինի, որպեսզի կարողանա 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող ամուսնու հետ որդուն մեծացնի:

Սաթենիկը 22 տարեկան է: Ապակե բյուրեղիկները հոսում են միայն աջ աչքից: Վերջին շրջանում դրանք նաեւ գունավոր են դարձել:

Տպել
13055 դիտում

Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը հենց բարձունքին էր տվել (լուսանկար)

Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Կտրել են մեկի գլուխը, մյուսի՝ ականջը, ստորացրել, ծաղրել, ծեծել. դատախազությունը՝ Ադրբեջանի վայրագությունների մասին

Պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Արցախում հաշվառված եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող 328 հիվանդ դեղորայք է ստացել

Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Դատախազությունն ունի բավարար ապացույցներ Ադրբեջանում հայ ռազմագերիների ու քաղաքացիների սպանության, խոշտանգման մասին

Դրամաշնորհ աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողներին

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Չեխիայի կողմից Հայաստանին է նվիրաբերվել 100.000 բժշկական դիմակ և 43.000 ձեռնոց

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ Կառավարության հրաժարականը

Համածառայակիցների հետ Հադրութի դպրոցում էր, վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել. 18-ամյա Էրիկը գերեվարվել է

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Միացյալ Թագավորությունից Հայաստան է ժամանել հինգ բուժաշխատող՝ վերահսկելու COVID-19-ով բուժումը

Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայորն ու 2 լեյտենանտը. ՊԲ

Կորոնավիրուսի ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում

Վայոց ձորի 21 համայնքներում այսօր էլեկտրաշչակներ են փորձարկվելու

Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 8․1, առեւտրի շրջանառությունը՝ շուրջ 21 տոկոսով

3 ամսում բացահայտվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք. ՊԵԿ

Վարչապետի որոշմամբ՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից