Իսրայելն Իրանում միջուկային զենքի մշակման լրացուցիչ գաղտնի վայրեր է հայտնաբերել. Նեթանյահու

10/09/2019 schedule11:32

Իսրայելն Իրանում միջուկային զենքի մշակման լրացուցիչ գաղտնի վայրեր է հայտնաբերել։ Այս մասին Երուսաղեմում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ներկայացնելով արբանյակից ստացված տվյալներ։

Նշվում է, որ խոսքը Կենտրոնական Իրանում գտնվող Աբադե քաղաքի մասին է։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իրանն օբյեկտը ոչնչացրել է հունիսի վերջից հուլիսի վերջ ընկած ժամանակահատվածում, քանի որ Թեհրանի համար պարզ դարձավ՝ Իսրայելը տեղյակ է այդ մասին։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ԱԷՄԳ) էլ հաստատել է, որ Իրանը տեղադրում է առաջավոր ցենտրիֆուգներ:

ԱԷՄԳ հայտարարությունում նշվում է, որ կազմակերպությունը հաստատում է, որ 22 IR-4, IR-5, 30 IR-6 եւ IR-6 ցենտրիֆուգներից հետո տեղադրվել կամ տեղադրման գործընթացում է առաջավոր ցենտրիֆուգ։

ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ ցենտրիֆուգները տեղադրվել են Նաթանզի օբյեկտում։ Բոլոր տեղադրված ցենտրիֆուգները պատրաստվել են փորձարկման UF6-ով (ուրանի հեքսաֆտորիդ), «չնայած սեպտեմբերի 7-8-ին նման փորձարկումներ չեն եղել»։

Ավելի ուշ՝ երկուշաբթի, ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քորնել Ֆերուտան Իրանին կոչ արեց «օպերատիվորեն պատասխանել» գործակալության հարցերին, որոնք վերաբերում են Թեհրանի միջուկային ծրագրին, տեղեկացնում է AFP-ն։

Հանդես գալով ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստում՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնական անձանց հետ Թեհրանում հանդիպումից մեկ օր հետո նա նշել է, որ Իրանում նա «ընդգծել է, որ Իրանը պետք է օպերատիվորեն պատասխանի գործակալության հարցերին՝ կապված Իրանի երաշխիքների մասին հայտարարությունների հետ»՝ ավելացնելով, որ «ժամանակն էական նշանակություն ունի»։

«Երեկ ես այցելեցի Թեհրան՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների համար։ Մենք քննարկեցինք ԱԷՄԳ գործունեությունը միջուկային ծրագրի շրջանակում, ինչպես նաեւ երաշխիքների կատարումը Իրանի երաշխիքների մասին Համաձայնագրով եւ Լրացուցիչ արձանագրությամբ»,- ասել է նա։

«Գործակալությունը շարունակում է ստուգել եւ վերահսկել իրանյան պարտավորությունների կատարումը։ Իրանում չհայտարարված միջուկային նյութի եւ գործունեության բացակայության վերաբերյալ գնահատումները շարունակվում են»։

Տպել
233 դիտում

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում