Լիլիթ Հովհաննիսյանի ամուսինը վստահեցնում է՝ ՊԵԿ-ից նամակ չեն ստացել, ունեն ՍՊԸ եւ կանոնավոր վճարել են հարկերը

Պետական եկամուտների կոմիտեից գրություն ստացած շոու բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում նշվում է նաեւ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անունը: Սակայն Լիլիթի ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, որը հանդիսանում է նաեւ երգչուհու պրոդյուսերը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ՊԵԿ-ից որեւէ նամակ չեն ստացել:

ՊԵԿ-ից ծանուցում ստացածներն այն անձինք են, որոնք 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չեն վճարել եւ բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները:

«Ես եւ Լիլիթը վերջին շրջանում Հայաստանում շատ քիչ ենք լինում՝ հաշված օրեր: Լիլիթը համերգներ ունի աշխարհի ավելի քան 70 քաղաքներում եւ ֆիզիկապես չի կարող այստեղ ներկա գտնվել»,-ասաց Վահրամ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ երգչուհին Հայաստանում վերջին մի քանի տարիներին գործունեություն չի ծավալել, մենահամերգ չի ունեցել, չի մասնակցել որեւէ համերգային ծրագրի, բացառությամբ 2019 թվականին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մեծ մենահամերգի, որի հարկերը վաղուց վճարված են:

Երգչուհու պրոդյուսերից հետաքրքրվեցինք, թե հիմա, երբ ՊԵԿ-ը հայտարարում է շոու բիզնեսի ներկայացուցիչների համատարած հարկեր վճարելու մասին, ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել, Պետրոսյանը վստահեցրեց, որ ամեն ինչ պատրաստվում են իրականացնել օրենքի սահմաններում: Կսկսեն քայլեր իրականացնել, երբ իրենց այդ մասին ծանուցվի եւ վճարման սխեմային ավելի հստակ ծանոթանան: Վերջինս նաեւ վստահեցրեց, որ արդեն երկար տարիներ է, ինչ գործում է Լիլիթ Հովհաննիսյան ՍՊԸ-ն, եւ կանոնավոր վճարել են բոլոր հարկերը, նույնը շարունակում են անել հետագայում:

Տպել
3142 դիտում

Զինվորը պիտի առողջ լինի, որ նաեւ մարտունակ լինի, մի՛ մոռացեք վարակի մասին. Արտավազդ Վանյան

Ջավախահայերը հումանիտար ապրանքներով բեռնված մեքենաները տեղափոխում են Հայաստան. Վրաստանը թույլատրեց

Մակրոն, Թրամփ, Պուտին, Մերկել, Հռոմի Պապ. ազդեցիկ առաջնորդները խաղաղության ու երկխոսության կոչ են անում

Շվեյցարիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի Խմբի ջանքերին

Հայկական զինուժի կողմից հակառակորդի՝ մինչ այժմ խոցված սպառազինությունը. ՀՀ ՊՆ-ն նոր տվյալներ է հրապարակել

Աշխատավարձը՝ 1500-2000 դոլար եւ Թուրքիայի գրանցում. ում է հավաքագրել Թուրքիան եւ ինչի դիմաց

Զգուշացնում ենք՝ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ. Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Փաշինյանի հետ զրույցում խոր մտահոգություն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Թուրքիան սիրիացի մարտիկներ է ուղարկում՝ օգնելու իր հավատակից Ադրբեջանին. պատմել են զինյալները․ Reuters

Պետք է պատրաստ լինենք շատ ավելի ծանր ու երկար մարտական գործողությունների. ԱՀ նախագահ

Հայկական կողմի զոհերի թիվն ավելացել է եւս 26–ով. Արցախի ՊՆ-ն նոր ցանկ է հրապարակել

Առաջնագիծ մեկնեց օգոստոսին Լիբանանից հայրենադարձված պահեստազորի լեյտենանտ Արեգ Ասրապեանը. Զարեհ Սինանյան

Սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար

Վիրավորվել է մոտ 30 քաղաքացիական բնակիչ. Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ մարդկանց ոգին բարձր է, բայց զգուշավոր են

Վրացի իրավապահները ջավախահայերին թույլ չեն տալիս հումանիտար օգնությունը հասցնել սահման եւ փոխանցել հայկական կողմին

Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար

Հայ ազգը եղել է, կա ու կլինի. միասին մենք ուժեղ ենք. Արթուր Աբրահամ

Ադրբեջանի ռազմաօդային և հրթիռային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով. ՄԻՊ

Տեսանյութում բաց աղբյուրներով ապացուցվում է, որ Ադրբեջանն է հարձակվել հայկական կողմի վրա. Հովհաննես Մովսիսյան

Խնդիրը միայն Արցախը չէ, և սա պետք է բոլորս իմանանք. Արայիկ Հարությունյան