Էրդողանի կուսակցությունն այլեւս երկրի առաջատար կուսակցությունը չէ

11/09/2019 schedule09:16

Հայտնի են դարձել Թուրքական «Avrasya» սոցիոլոգիական հետազոտությունների ընկերության կողմից Թուրքիայի քաղաքական կուսակցությունների հանրային վարկանիշի վերաբերյալ կատարված վերջին հետազոտության արդյունքները։

Ըստ այդմ՝ երկար տարիների դադարից հետո ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) առաջին անգամ դարձել է երկրի առաջատար կուսակցությունը։ Երկրորդ տեղում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ-AKP) է, երրորդում՝  «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP)։  Իսկ ԱԶԿ-ԱՇԿ դաշինքով ստեղծված «Cumhur» միությունը վայելում է ընտրողների 43-45 տոկոսի աջակցությունը, հայտնում է Ermenihaber-ը։

Արձանագրվել է նաեւ, որ ԱԶԿ-ն ժամանակի ընթացքում աստիճանաբար կորցնում է իր ընտրողներին, վերջիններս առավել հաճախ իշխող կուսակցության փոխարեն ընտրում են ԱՇԿ-ին կամ ընդդիմադիր կուսակցություններին։

Ըստ «Avrasya»-ի տնօրեն Քեմալ Օզքիրազի՝ իշխող կուսակցությունը ընտրողներին կորցնում է հետեւյալ պատճառներով․ հանրության շրջանում տարածված այն համոզմունքը, որ կոռուպցիան եւ երկրում իշխող տնտեսական ճգնաժամը փոխկապված են, դատաիրավական ոլորտի խնդիրները, փախստականների հիմնախնդիրը, գործազրկությունը, Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները եւ դրանց անարդարության մասին ժողովրդի մեջ տարածված համոզմունքը։

Օզքիրազի խոսքով՝ հանրության միայն 40 տոկոսն է աջակցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններին։ Նա նշել է նաեւ, որ Թուրքիայում առաջիկայում ստեղծվելիք նոր քաղաքական կուսակցությունները եւս զգալիորեն կարող են նոսրացնել ԱԶԿ-ի ընտրողների շարքերը։ Ընդ որում՝ այս հետազոտության ընթացքում բավական մեծ թիվ են կազմել չկողմնորոշված ընտրողները։ Նրանք, ըստ Օզքիրազի, հենց ԱԶԿ-ի ընտրողներն են եւ սպասում են նոր քաղաքական գոյացումներին։ Եթե նոր կուսակցությունները հաջող մեկնարկ ունենան, ապա իշխող կուսակցության աջակիցների թվում ավելի կտրուկ անկում կարող  է գրանցվել։

Նշենք, որ «Avrasya»  հետազոտական ընկերությունը ամենից ճիշտ էր կանխատեսել հունիսի 23-ի ստամբուլյան ընտրությունների արդյունքները։

Տպել
395 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը