Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը

11/09/2019 schedule13:37

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանրապետությունում տեղի է ունեցել մարդու երիկամի վաճառքի դեպք։

Վարչության ծառայողները, իրացնելով նշված օպերատիվ տեղեկությունները, երեկ՝ սեպտեմբերի 10-ին, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Ա. Ս-ին։

Պարզվել է, որ Արցախի Հանրապետության բնակիչ՝ 32-ամյա Ք. Մ-ն 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին մոտ 20 հազար ԱՄՆ դոլարով ոմն Լևոնի միջոցով վաճառել է երիկամը։ Դրանից հետո իրեն առաջարկվել է նույնպես վաճառել երիկամը՝ հայտնելով, որ կա երիկամի գնորդ ու այդ գնորդը պատրաստ է վճարել 15 հազարից 20 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև առանձին հոգալ արտասահման տեղափոխվելու և այնտեղ գտնվող բժշկական կենտրոններից մեկում վիրահատության ծախսերը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոմն Լևոնի անձը պարզելու, ինչպես նաև նրան և Ք. Մ-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Տպել
2554 դիտում

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է

Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավապաշտպանների հետ

Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրվողը ազատ չի արձակվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Քիչ էր մնում անակնկալը փչացնեիք. ԱՆ խորհրդականը հրապարակել է պարգևատրված բուժաշխատողների ցանկը, որի մեջ է նաև «Նորք»-ը

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել

Ստուգումներ մարտական հենակետերում. ՊՆ

Շիրակի մարզում կորոնավիրուս է հաստատվել 28 ուսուցչի մոտ. մեկուսացված է 186 աշակերտ

Ներկայացվել է ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Գործադո՞ւլ, թե՞ բողոքի ակցիա ՀՊՏՀ-ում ու ի՞նչ է սահմանում Աշխատանքային օրենսգիրքը

Երևանի վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Էդգար Բաբայանը ցանկանում է կարիերան շարունակել Դանիայից դուրս

«Մուլտի Գրուպ Կոնցեռնը» խախտումներով է շահագործել «Մղարթի ոսկու հանքավայրը». նյութերն ուղարկվել են դատախազություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը