Վաղը կսկսվի Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. քաղաքացիներն ընդդեմ Քոչարյանի ակցիա կիրականացնեն

Վաղը` սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը:

Facebook սոցիալական ցանցում արդեն երկու միջոցառում է տեղադրվել, որոնցում կոչ է արվում քաղաքացիներին լինել  դատարանի շենքի մոտ եւ ակտիվորեն մասնակցել ընդդեմ Քոչարյանի ակցիային: Նշվում է, որ դատարանը քննելու է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դիմումը:

«Հավաքվում ենք Արշակունյաց 24/1 հասցեում գտնվող Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ու արտահայտում հայ ժողովրդի միասնական կամքը ․ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՏԵՂԸ ԲԱՆՏՆ Է։

Արդարությունը պիտի հաղթանակի։ Հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած ոճրագործը ՊԻՏԻ մնա ճաղերի հետևում։

Կարևոր է յուրաքանչյուրի ներկայությունը 1+1+1+1+1+1․․․․․ Եկեք  միասին տեր կանգնենք ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ», - ասված է կոչում։

Կոչ է տարածել նաեւ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, որը հորդորում է լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, ներկա գտնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (Արշակունյաց պողոտա 24/1. Պանթեոնի մոտ) և մասնակցել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստին։

Կազմակերպությունը կարևորում է գործի արդար և անկողմնակալ դատաքննությունը և անաչառ լուսաբանումը, ուստի անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը։

Այս ընթացքում ակտիվություն էին ցուցաբերում նաեւ Քոչարյանի կողմնակիցները, նստացույցեր էին անցկացնում դատարանի շենքի մոտ:

Տպել
288 դիտում

Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ

Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական. որոշում

Ալիևն ու Զասը հանդիպել են. ի՞նչ քննարկելու հարցեր կարող են լինել ՀԱՊԿ-ի ապագա գլխավոր քարտուղարի ու Բաքվի միջեւ

Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական չի տա. ասում են ՀՖՖ-ից

Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ. ԱԱԾ

Օսիպյանն առանձնահատուկ գոհունակություն է հայտնել ոստիկանության զորքերի նկատմամբ. վերջին խորհրդակցությունը (տեսանյութ)

Վայոց ձորի մարզպետը դատական հայց է ներկայացրել իրավապաշտպանի դեմ

Բակո Սահակյանը ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն է հրավիրել

9 տարի է՝ Էմմիյանը փորձում է 600-800 հազար եվրո արժողությամբ գույքը գրեթե անվճար բերել Երեւան, իսկ ՀՀ-ում ձգձգում են

Վրաստանը և Ուկրաինան իրենց ասոցացնում են Բաքվի հակաժողովրդավարական վարչակարգի հետ. Արցախի ԱԳՆ

Գազի ոլորտում կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են. վարչապետ

Քաղաքապետարանն օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել Սանիթեքին. պաշտոնական

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանը. «Սանիթեք»-ի հայտարարությունը

Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար

Ոստիկանության պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի Արման Սարգսյանը

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Օսիպյանի հայտարարությունը

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 27%-ով