Բռնցքամարտի ֆեդերացիան ծառայեցվում է փոքր խմբի շահերին. կկազմակերպվի մեր թիմերի մասնակցությունը բարձր մակարդակով

«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ:

Հեռավար կառավարմամբ գործող ֆեդերացիան, հատկապես վերջին ամիսներին, ծառայեցվում է փոքր խմբի շահերին, որը սեփական խնդիրները, բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը պարբերաբար փորձում է ներկայացնել որպես բացառապես արտաքին միջամտության փորձ, այլ ոչ թե որպես ֆեդերացիան քաղաքական նպատակներին ծառայեցնելու միջոց:

 Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից եւ  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղ հասարակայնության հետ կապերի  և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունից և Աշխարհի առաջնությունից առաջ ստեղծված ծանր կացությունը քննարկելու նպատակով օգոստոսին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են հայկական բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը` միաժամանակ նշելով, որ մարզիկները չեն կարող տուժել արկածախնդրության հետևանքով:

Որոշում է կայացվել, որ Նախարարությունը և ՀԱՕԿ-ը կկազմակերպեն մեր թիմերի մասնակցությունը երկու առաջնություններին` ամենաբարձր մակարդակով, որպեսզի օլիմպիական այս մրցաշրջանում մարզիկները շարունակեն նախապատրաստվել Տոկիո 2020-ին: Համատեղ գործելու պատրաստակամությունը պետք է ազդակ լինի ֆեդերացիային և բռնցքամարտի աշխարհին` համախմբվելու, արկածախնդիրներին մերժելու և ֆեդերացիայի աշխատանքը բնականոն ընթացքի բերելու համար:

Տպել
449 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա