Նոր Նորքի ոստիկանների բացահայտման հետքերով․ թմրամիջոց իրացնողներ են ձերբակալվել (տեսանյութ)

11/09/2019 schedule23:30

Նոր Նորքի քրեական հետախույզները օրեր տևած միջիցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Դրանք իրացրին սեպտեմբերի լույս 6-ի գիշերը։ Քրեական հետախույզները Ֆանարջյան փողոցում հայտնաբերեցին ու թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքում ապրող մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յոթ փաթեթ դեղնականաչավուն մանրացված-ճորացված զանգված՝ ընդհանուր 39 գրամից ավելի քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք մարիխուանա են։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բերման ենթարկվածը թմրամիջոցը գնել էր Երևանի մի բնակչից` վերավաճառելու նպատակով։ Տղամարդը ձերբակալվեց։

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին նաև նրան թմրամիջոցը վաճառած 29-ամյա երիտասարդին։ Նա ևս ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նա էլ իր հերթին թմրամիջոցը գնել է այլ անձից։ Ըստ հիմնավոր տեղեկությունների՝ այդ անձը ապրում է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում։ Նոր Նորքի քրեական հետախույզները 29-ամյա երիտասարդին հայտնաբերեցին հենց Վարդանաշենում։ Նախքան նրան բերման ենթարկելը իրավապահները զննեցին գյուղի շինություններից մեկը, քանի որ տեղեկություններ ունեին, որ կասկածյալն այնտեղ թմրամիջոց է թաքցրել։ Հայտնաբերվեց և առգրավվեց կանեփանման զանգված։ Երիտասարդն էլ բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։

Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

Տպել
648 դիտում

Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական չի տա. ասում են ՀՖՖ-ից

Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ. ԱԱԾ

Օսիպյանն առանձնահատուկ գոհունակություն է հայտնել ոստիկանության զորքերի նկատմամբ. վերջին խորհրդակցությունը (տեսանյութ)

Վայոց ձորի մարզպետը դատական հայց է ներկայացրել իրավապաշտպանի դեմ

Բակո Սահակյանը ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն է հրավիրել

9 տարի է՝ Էմմիյանը փորձում է 600-800 հազար եվրո արժողությամբ գույքը գրեթե անվճար բերել Երեւան, իսկ ՀՀ-ում ձգձգում են

Վրաստանը և Ուկրաինան իրենց ասոցացնում են Բաքվի հակաժողովրդավարական վարչակարգի հետ. Արցախի ԱԳՆ

Գազի ոլորտում կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են. վարչապետ

Քաղաքապետարանն օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել Սանիթեքին. պաշտոնական

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանը. «Սանիթեք»-ի հայտարարությունը

Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար

Ոստիկանության պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի Արման Սարգսյանը

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Օսիպյանի հայտարարությունը

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 27%-ով

Օսիպյանն արդեն ոստիկանության վետերանների շարքում է. նա հրաժեշտ տվեց աշխատողներին

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. Աղաջանյան

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով