Ողբերգական վթար Արմավիրի մարզում․ ЗИЛ-ը բախվել է բետոնե պարսպին, կա զոհ, վիրավորները հայր ու որդի են

12/09/2019 schedule08:23

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15։00-ի սահմաններում Դաշտ գյուղի բնակիչ 52-ամյա Սարիբեկ Մ-ն Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում իր վարած ЗИЛ մակնիշի 35 NA 908 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 98/1 տան բետոնե պարսպին։

Վթարի հետևանքով ЗИЛ-ի վարորդ Սարիբեկ Մ-ն մահացել է, իսկ ուղևորները Էջմիածին քաղաքի բնակիչներ 31-ամյա Դանիել Ս-ն և 17-ամյա Դավիթ Ս-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարը եղել է այն բանից հետո, երբ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա հավանաբար վարելու ժամանակ սրտի կաթված է ստացել։

Վիրավորներից Դանիել Ս-ն ծառայում է Ոստիկանության Զորքերի N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ մյուս վիրավոր Դավիթ Ս-ն նրա որդին է։

Տպել
405 դիտում

Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական չի տա. ասում են ՀՖՖ-ից

Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ. ԱԱԾ

Օսիպյանն առանձնահատուկ գոհունակություն է հայտնել ոստիկանության զորքերի նկատմամբ. վերջին խորհրդակցությունը (տեսանյութ)

Վայոց ձորի մարզպետը դատական հայց է ներկայացրել իրավապաշտպանի դեմ

Բակո Սահակյանը ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն է հրավիրել

9 տարի է՝ Էմմիյանը փորձում է 600-800 հազար եվրո արժողությամբ գույքը գրեթե անվճար բերել Երեւան, իսկ ՀՀ-ում ձգձգում են

Վրաստանը և Ուկրաինան իրենց ասոցացնում են Բաքվի հակաժողովրդավարական վարչակարգի հետ. Արցախի ԱԳՆ

Գազի ոլորտում կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են. վարչապետ

Քաղաքապետարանն օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել Սանիթեքին. պաշտոնական

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանը. «Սանիթեք»-ի հայտարարությունը

Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար

Ոստիկանության պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի Արման Սարգսյանը

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Օսիպյանի հայտարարությունը

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 27%-ով

Օսիպյանն արդեն ոստիկանության վետերանների շարքում է. նա հրաժեշտ տվեց աշխատողներին

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. Աղաջանյան

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով