ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը. վարչապետ

Շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ մեկ ամսվա տվյալով՝ գրանցված աշխատողների թիվը 601 000 էր:

«Երեկ թարմացված տվյալներ ուզեցինք, վերջին տվյալով՝ աշխատողների թիվը գերազանցել է 604 հազարը, ինչը կարեւոր իրադարձություն է»,- նշեց վարչապետը:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ երեկ ԱԺ-ում հնչեցրել են բացված աշխատատեղերի մասին թվային տվյալներ, նշել են 63 000 թիվը, սակայն ուզում է ավելի ստույգ տեղեկություն տալ. 2018թ. մայիսի 20-ից մինչ հիմա Հայաստանում 64.899 աշխատատեղ է բացվել:

Արձագանքելով ՊԵԿ նախագահին՝ վարչապետն ասաց. «Մենք այսպիսի մի խնդիր ունենք. երբ 2018թ. սեպտեմբերին 32 000-ի տարբերություն ունեցանք, այն ժամանակ հիմնական մեկնաբանությունն այն էր, որ սա ստվերից դուրս եկողն է: Փետրվարին 52 000 ունեցանք, նույն մեկնաբանությունն էր, բայց հընթացս արձանագրեցինք, որ չունենք մեխանիզմ՝ տարբերակելու նոր ստեղծված եւ ստվերից դուրս եկած աշխատատեղերը: Մեկնաբանության լայն տեղ կա, բայց արձանագրենք, որ վերջին մեկ տարում ՀՀ-ում արձանագրվել է 64 000 աշխատատեղի աճ»:

Վարչապետի խոսքով՝ այս տվյալները գործատուներն են ներկայացնում ՊԵԿ-ին, դա ո´չ վերլուծություն է, ո´չ կանխատեսում, այլ կոնկրետ մարդկանց կողմից գրանցված աշխատողների թիվը:

Տպել
368 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը