Թուրքիայում Գյուլն ու Դավութօղլուն նոր կուսակցություններ կստեղծեն

12/09/2019 schedule13:05

Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք նոր կուսակցությունների վերաբերյալ կուլիսային խոսակցություններին:

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, Սելվիի փոխանցմամբ` Աբդուլլահ Գյուլը և Ալի Բաբաջանը իրենց կուսակցությունը կհիմնեն դեկտեմբերին, իսկ Ահմեթ Դավութօղլուն` նոյեմբերին:

Միջանկյան նշենք, որ Գյուլը թուրքական մամուլում ներկայացվում է որպես նոր կուսակցության հիմնական ճարտարապետ, իսկ Դավութօղլուի շուրջ խոսակցությունները մերթ նրան կապում են Բաբաջան-Գյուլ երկյակի հետ, մերթ գրում են առանձին կուսակցություն բացելու մտադրությունների մասին: Բաբաջանը հստակություն է մտցրել նաև այս հարցերում:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Դավութօղլուն և ևս 3 հոգի հեռացվելու են կուսակցությունից: Այս թեմայի հետ կապված Սելվին գրում է, որ իշխող կուսակցությունից Դավութօղլուն և իր գործընկերները 1 շաբաթ չանցած կհեռացվեն:

Ինչ վերաբերում է առանձին կուսակցություններ հիմնելու որոշումներին, լրագրողը հայտնում է, որ Դավութօղլուն Բաբաջանից շուտ կդնի իր կուսակցության հիմքերը:

Ավելի վաղ՝ Ալի Բաբաջանը պաշտոնապես հայտարարել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցունից դուրս գալու մասին: Իսկ Դավութօղլուն դեռևս որևէ դիմում չի ներկայացրել կուսակցությունը լքելու համար:

Տպել
231 դիտում

Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական չի տա. ասում են ՀՖՖ-ից

Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ. ԱԱԾ

Օսիպյանն առանձնահատուկ գոհունակություն է հայտնել ոստիկանության զորքերի նկատմամբ. վերջին խորհրդակցությունը (տեսանյութ)

Վայոց ձորի մարզպետը դատական հայց է ներկայացրել իրավապաշտպանի դեմ

Բակո Սահակյանը ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն է հրավիրել

9 տարի է՝ Էմմիյանը փորձում է 600-800 հազար եվրո արժողությամբ գույքը գրեթե անվճար բերել Երեւան, իսկ ՀՀ-ում ձգձգում են

Վրաստանը և Ուկրաինան իրենց ասոցացնում են Բաքվի հակաժողովրդավարական վարչակարգի հետ. Արցախի ԱԳՆ

Գազի ոլորտում կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են. վարչապետ

Քաղաքապետարանն օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել Սանիթեքին. պաշտոնական

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանը. «Սանիթեք»-ի հայտարարությունը

Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար

Ոստիկանության պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի Արման Սարգսյանը

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Օսիպյանի հայտարարությունը

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 27%-ով

Օսիպյանն արդեն ոստիկանության վետերանների շարքում է. նա հրաժեշտ տվեց աշխատողներին

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. Աղաջանյան

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով