Comedy Woman-ի անդամները երեւանյան ելույթի համար հատուկ համարներ ունեն

Երեւանում Comedy Woman-ի առաջիկա ելույթի կազմակերպիչները լավ հումորային երեկո են խոստանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Արտյոմ Հակոբյանը, որը կազմակերպչական գործերով զբաղվող թիմի անդամներից է: Վերջին անգամ, երբ Հայաստան պետք է գար Comedy Club-ը, հատուկ ընդգծվում էր, որ մեծ աշխատանք են կատարել, որպեսզի իրենց կատակները հասկանալի ու ընդունելի լինեն հայկական լսարանի համար: Հակոբյանն ընդգծեց, որ Comedy Woman-ի մասնակիցները նույնպես հատուկ պատրաստվել են:

«Իրենք էլ հատուկ համերգների համար մշակված համարներ ունեն։ Նաեւ Երեւանի համար հատուկ նյութեր ունեն»,- ասաց նա:

Արտյոմ Հակոբյանն ընդունում է, որ Հայաստանում շատ ավելի հայտնի է Comedy Club-ը: Մյուս կողմից, սակայն, ընդգծում է, որ Comedy Woman-ը նույնպես հաջողված նախագիծ է, որին Հայաստանում ծանոթ են: Հակոբյանը վստահեցնում է, որ համերգին գնացողները զուր ժամանակ չեն վատնի:

«Մենք փորձում ենք հարցումների միջոցով պարզել, թե մարդկանց որքան մասն է դիտել այդ նախագիծը։ Ըստ պատասխանների՝ մոտ 70%-ը ծանոթ է նախագծին։ Comedy Club նախագիծը, այո՛, ավելի հայտնի է, բայց մարդիկ սա էլ գիտեն։ Այնտեղ ուղղակի Գարիկ Մարտիրոսյանի անձի էֆֆեկտն էլ կա։ Բայց Comedy Woman-ն էլ հավաստիացնում եմ՝ որպես համերգային նախագիծ շատ ուժեղ է։ Բոլոր նրանք, ովքեր կայցելեն, մեծ բավականություն կստանան»,- ասաց նա:

Ելույթը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերն արժեն 8000, 10000, 12000, 15000, 20000, 25000, սեղանների շուրջ՝ 35000, 45000, 55000, 65000 դրամ: Դրան կարելի է ձեռք բերել toms.am կայքում: Հակոբյանի խոսքով՝ դահլիճի կեսի չափով ազատ տեղեր դեռ կան:

«Բայց կարծում եմ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի ակտիվ վաճառք կունենանք»,- ավելացնում է նա:

Համերգը կայանալու է սեպտեմբերի 20-ին: Սկսվելու է 20:00-ին: Comedy Woman-ն առաջին անգամ է ամբողջական կազմով հանդես գալու Հայաստանում: Հայ հայտնիներ ելույթին չեն մասնակցելու:

Տպել
2345 դիտում

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ