Երեւանի կենտրոնում գնդակահարում էին մարդկանց, գերագույն հրամանատարն անտեղյակ էր․ դա սահմանադրական կարգի տապալում չէ՞ր

Մարտիմեկյան դեպքերի ժամանակ զոհված Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով դատական առաջին նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքը դեմ է Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությանը։

Նա դատարանին խնդրեց օբյեկտիվ քննություն անցկացնել եւ սահմանադրական կարգի տապալման համար մեղավոր բոլոր անձանց կալանքի տակ պահել․

«Երբ Երեւանի կենտրոնում գնդակահարում էին մարդկանց, գերագույն գլխավոր հրամանատարն անտեղյակ էր․ դա ի՞նչ է, սահմանադրական կարգի տապալում չէ՞ր, երբ 4 կմ-անոց շարասյունը Արցախից գալիս էր Հայաստան, սահմանադրական կարգի տապալում չէ՞ր, երբ որդիս 41 օր մնաց հիվանդանոցում, սահմանադրական կարգի տապալում չէ՞ր։ Դատարանից խնդրում եմ օբյեկտիվ քննություն, եւ որ սահմանադրական կարգի տապալման համար բոլոր մեղավորները մնան կալանքի տակ»,- իր խոսքում ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը։ Նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ դատարանում էին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։

Դատական նիստին մասնակցում էին նաեւ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, տուժողները: Մեղադրող դատախազներից ներկա են Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը եւ գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրակաանցնող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Այսօր պաշտպանները միջնորդել էին անհապաղ ազատ արձակել Քոչարյանին՝ հիմքում դնելով ՍԴ վիճահարույց որոշումը: Մասնավորապես պաշտպաններից Արամ Օրբելյանը, մեջբերելով ՍԴ-ի որոշումը, նշեց, որ, ըստ այդ որոշման, 35-րդ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, ճանաչվել է հակասահմանադրական: Ըստ պաշտպանի՝ ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ դատարանը պետք է ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին ու ուրիշ որեւէ խափանման միջոց չընտրի նրա նկատմամբ մինչեւ գործի քննության ավարտը:

Միջնորդության դեմ առարկեց թե՛ տուժող, թե՛ մեղադրող կողմը: Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը մասնավորապես նշեց, որ ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն:

Տպել
2095 դիտում

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ