Ձերբակալվել են Շիրակամուտի տներից մեկում գողության մեջ կասկածվող անձինք. ոստիկանություն (տեսանյութ)

12/09/2019 schedule20:03

Օրերս ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզներից մեկը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Շիրակամուտ գյուղի տներից մեկում գողեր կան։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նա տեղեկությունը փոխանցել էր բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապել էր Շիրակամուտ։ Այս ընթացքում քրեական հետախույզը տեսել էր, որ այդ անձինք բնակարանից հափշտակած իրերը տեղավորել են իրենց մեքենայում և հեռանում են։

Օպերլիազորն անձական մեքենայով սկսել էր հետապնդումը։ Տուն մտած անձինք որոշ տարածություն անցնելուց հետո, հասկանալով, որ մեքենայով չեն կարող խուսափել հետապնդումից, այն գողոնով հանդերձ թողել էին ճանապարհին ու փախուստը շարունակել ոտքով։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հետագա միջոցառումներով պարզվել է մեքենայի և՛ վարորդի, և՛ ուղևորի ինքնությունը։

Շուտով նրանցից մեկը՝ 29-ամյա երիտասարդը, հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Մյուսի՝ նույնպես 29-ամյա երիտասարդի հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նա սեպտեմբերի 11-ին ներկայացել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։ 

Տպել
383 դիտում

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4