Դավութօղլուն հայտարարել է իշխող ԱԶԿ-ից հեռանալու մասին. նա եւ Գյուլը նոր կուսակցություններ կհիմնեն

13/09/2019 schedule16:55

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:

Դավութօղլուի հետ միասին կուսակցությունից հեռանալու մասին հայտարարել են նախկին պատգամավորներ և ԱԶԿ ղեկավարի նախկին տեղակալներ Այհան Սեֆեր Ուսթյունը, Սելչուք Օզդաղը և Ստամբուլի նահանգի նախկին ղեկավար Սելիմ Թեմուրջին:

Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ահմեթ Դավութօղլուն իր համախոհների հետ նոր կուսակցություն է հիմնելու: Մասնավորապես նշվում է նաեւ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին:

Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր սյունակում անդրադարձել էր Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք նոր կուսակցությունների վերաբերյալ կուլիսային խոսակցություններին:

Սելվիի փոխանցմամբ` Աբդուլլահ Գյուլը և Ալի Բաբաջանը իրենց կուսակցությունը կհիմնեն դեկտեմբերին, իսկ Ահմեթ Դավութօղլուն` նոյեմբերին:

Միջանկյան նշենք, որ Գյուլը թուրքական մամուլում ներկայացվում է որպես նոր կուսակցության հիմնական ճարտարապետ, իսկ Դավութօղլուի շուրջ խոսակցությունները մերթ նրան կապում են Բաբաջան-Գյուլ երկյակի հետ, մերթ գրում են առանձին կուսակցություն բացելու մտադրությունների մասին: Բաբաջանը հստակություն է մտցրել նաև այս հարցերում:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Դավութօղլուն և ևս 3 հոգի հեռացվելու են կուսակցությունից: Այս թեմայի հետ կապված Սելվին գրում է, որ իշխող կուսակցությունից Դավութօղլուն և իր գործընկերները 1 շաբաթ չանցած կհեռացվեն:

Ինչ վերաբերում է առանձին կուսակցություններ հիմնելու որոշումներին, լրագրողը հայտնում է, որ Դավութօղլուն Բաբաջանից շուտ կդնի իր կուսակցության հիմքերը:

Ավելի վաղ՝ Ալի Բաբաջանը պաշտոնապես հայտարարել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցունից դուրս գալու մասին: Իսկ Դավութօղլուն դեռևս որևէ դիմում չի ներկայացրել կուսակցությունը լքելու համար:

Տպել
608 դիտում

Գուցե կոնսոլիդացիա է․ Արմեն Խաչատրյանը՝ Վիտալի Բալասանյանի` ԱԽ քարտուղար նշանակվելու մասին

Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Դա համարում եմ շատ ամոթ երևույթ․ Խաչատրյանը՝ խմբակցությունը լքած պատգամավորների մասին

Փաշինյանն այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց, եւ այժմ մեր խնդիրն է աջակցել վարչապետին եւ նրա թիմին. Պուտին

Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԽ նիստը. նիստին մասնակցում է ՀՀ վարչապետը (տեսանյութ)

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

Հանդիպել են ԱԺ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը

Դեկտեմբերի 3-ին մի քանի ժամով կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գազամատակարարումը

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Ապաքինվող բազմաթիվ զինվորներ ունեն ձեր արյան կարիքը. Արյունաբանական կենտրոն

Ալեքսեյ Սանդիկովը ընտրվեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ․ Բաբկեն Թունյան

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 8 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը

Տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող

Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ

Հաստատվել է կորոնավիրուսի 1264 նոր դեպք. գրանցվել է 35 մահ, եւս 8-ն էլ՝ այլ հիվանդության հետեւանքով

Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը

«Գոռում էին՝ խփեք, ջարդեք». ԱԱԾ-ն պարզել է՝ ովքեր են ապահովել մարդկանց ներկայությունը ԱԺ և Կառավարություն (տեսանյութ)