Երևան
25 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում էին մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ: Հանդիպումն անցկացվել է «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքով:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է կարևորել է նման հանդիպումների անցկացումը: «Երկար ժամանակ փնտրում ենք, թե ինչ ճիշտ ձևաչափով է պետք շփվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որովհետև կառավարական ֆորմատներով միշտ չէ, որ շփումներն արդյունավետ են լինում և ուրախ եմ, որ այսպիսի մի փորձ ենք անում: Կարծում եմ՝ կարևոր դիտարկում հնչեց, որ երբեմն փորձում ենք գնահատել, թե ինչ է ժողովրդավարությունը: Երբեմն կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն ունի նաև այսպիսի հատկություն, որ դրա պայմաններում նրանք, ովքեր դրանից առաջ էլ լռեցնում էին ուրիշներին, հիմա նույնպես երբեմն ավելի շատ հնարավորություններ են ունենում լռեցնել ուրիշներին:
Սա թերևս ամենակարևոր դիլեման է, որ գոյություն ունի ժողովրդավարական երկրներում կամ, համենայն դեպս, Հայաստանի նման ժողովրդավարական երկրներում, որոնք դեռևս հիմնական հասկացություններ ճշտելու և ճշգրտելու անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես, ոչ միշտ, բայց երբեմն որոշ դրվագներում կարող է պարզվել, որ պարզաբանման կարիք ունի, թե ի՞նչ է նշանակում մարդու իրավունք, երբեմն կարող է անհրաժեշտ լինել պարզաբանել, թե ո՞վ է մարդը, ով կարող է օգտվել իրավունքից, երբեմն կարող է անհրաժեշտություն լինել պարզաբանել, թե արդյոք ոմանք ավելի կամ պակաս մարդ են և այսպես շարունակ:
Բայց սրանից, կարծում եմ, պետք չէ զարմանալ և առավել ևս պետք չէ նեղսրտել: Սա նշանակում է, որ ժողովրդավարությունը, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու կամ գուցե ոչ այնքան երկար, որպեսզի առնվազն հիմնական հասկացությունների մակարդակով մենք հանրային կոնսենսուս ունենանք: Մի բան ակնհայտ է, որ մեր կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին: Բազմիցս եմ հայտարարել, որ ժողովրդավարությունը համարում եմ այսպես ասած էնդեմիկ արժեք մեզ համար, ոչ թե որևէ երկրից կամ որևէ տարածքից ներմուծված: Եվ ես դրան հավատում եմ, որովհետև կարծում եմ, որ նաև դահլիճում ներկա շատ մարդկանց և անձամբ իմ գործունեությունը դա են ապացուցել, որ ժողովրդավարությունն ի վերջո մեզ հարազատ երևույթ է, բայց երևի թե ժամանակ առ ժամանակ մենք կարիք ունենք մի պահ կանգ առնել և ինչպես ասում են՝ համադրել ժողովրդավարության մասին մեր կոնկրետ, պրակտիկ ձևակերպումները: Այսօրինակ հանդիպումները կարծում եմ շատ լավ առիթ են այդ հարցերը քննարկելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը երկրում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման գործում և նշել, որ այդ նպատակով գործադիրը կոռուպցիայի դեմ պայքարի, դատիրավական բարեփոխումների գործընթացներում ներգրավվել է նաև քաղհասարակության ներկայացուցիչներին:
Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներչկայացուցիչների մի շարք հարցերի, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկությունները: Մասնավորապես, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ հանրային վերահսկողության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական ոլորտում, ոստիկանության և ընդհանրապես պետական կառավարման համակարգերում բարեփոխումների իրականացմանը, այդ ուղղությամբ նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Վարչապետը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել նաև հետագայում նման հանդիպումների կազմակերպման ձևաչափերի շուրջ և ընդգծել, որ դրանք կնպաստեն երկկողմ փոխգործակցությանը տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործին:
Կոտայքում բեռնատարը բախվել է գազախողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել դաշտում
Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բաշխումն ըստ ՀՀ մարզերի
40 ժամ ղեկին. 12-ամյա Կարենը ընտանիքին ԼՂ-ից հասցրել է Հայաստան
Այս լարված շրջանում ծայրագավառականության կողմնակիցները ալեկոծում են մարդկանց. Արայիկ Հարությունյանի ֆեյքազերծումը
Մասիսում հուղարկավորել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանված եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին ու 8-ամյա Նվերին
Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստան
ԼՂ-ն գրեթե ամբողջությամբ դատարկ է, առավելագույնը մի քանի հարյուր մարդ կա, որոնք ևս հեռանում են. Բեգլարյան (տեսանյութ)
11 նոր մեքենա. համալրվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ավտոպարկը
Ադրբեջանի դատախազությունը հայտնել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին. ՏԱՍՍ
Կրակել են Բաշինջաղյան փողոցում գտնվող տներից մեկի ուղղությամբ. կա ձերբակալված
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պաշտոնյային է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի և բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը
Կառավարությունը շարունակում է ժամանակավոր կացարանով ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին (տեսանյութ)
Միացյալ Թագավորությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի
ԼՂ-ից տեղափոխված 361 անձ է բուժում ստանում, պայքարում ենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների կյանքի համար. Ավանեսյան
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը. Գերմանիայի ԱԳ նախարար
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Դյուժարիկ
Վերջին 2 օրերին շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ. ԼՂ-ից 2900 անձ է տեղափոխվել Հայաստան
Դատախազությունը Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայից պահանջում է բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ
Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստան է ժամանել ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 417 անձ
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ
Այս օրերին լավ առիթ է հասկանալ, որ հայը հային չի կարող թշնամի լինել, ատել, ուզենալ սպանել. Ալեն Սիմոնյան
ԿԳՄՍՆ-ն հավաքագրում է ԼՂ-ից Հայաստան եկած ուսուցիչների տվյալները. ինչպես գրանցվել
ԼՂ-ի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է. Հայկ Խանումյան
Մոսկվայի օդանավակայաններում առնվազն 27 չվերթ է հետաձգվել
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում դեռևս երթևեկության սահմանափակումներ կան
ՄԱԿ-ի դատարան ներկայացված հայցով Հայաստանն ինչ է պահանջում Ադրբեջանից. Էդմոն Մարուքյանը մանրամասնել է
Վայոց ձորում՝ Գետափ գյուղի ճանապարհին, բախվել են մեքենան ու ավտոբուսը. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Դատախազությունը «Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 64 մլն դրամ
Գորիս-Երևան ճանապարհին բեռնատար ու մարդատար մեքենաներ են բախվել. տուժածների մեջ երեխաներ կան
Ֆրանսիայից ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը
Ժամը 22:00-ի դրությամբ Հայաստան է ժամանել ԼՂ-ից բռնի տեղահանված 98 հազար 929 անձ
Տեր-Պետրոսյանն «աչքով տվեց». վաղը «ողորմի կտան» «ռուսաց թագավորի» հանցակցությամբ սպանված Արցախի Հանրապետությանը
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են
Մի քանի հազար մարդ է մնացել, բոլորը սպասում են փախչելու իրենց հերթին. մնացածը Հայաստանում են կամ ճանապարհին. Բեգլարյան
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Հույս ունեմ՝ սա Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն․ Արա Բաբլոյանի բաց նամակը Իլհամ Ալիևին
Հաթերքի մարտական դիրքերում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն
Օտարերկրյա գործակալական ցանցի էժան ձեռագիրն է. Չախոյանը՝ իր անվան հետ կապվող՝ մեդիայում տարածվող սքրինների մասին
«Պուճուրներն արդեն մեր դպրոցներում են». Ժաննա Անդրեասյանը կոչ է անում սիրել ու ջերմացնել նրանց
© 2023 Հայկական ժամանակ