Չանկախություն. «Գազպրոմի» ֆորպոստը

15/09/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 15-ի համարում

Հաջորդ շաբաթ մենք մեծ շուքով կնշենք Հայաստանի անկախության 15-ամյակը: Շուքը ապահովելու համար, իհարկե, շատ փող կծախսվի, մեծ ռեսուրսներ կդրվեն: Բայց ցանկացած տոնակատարություն, որքան էլ ճոխ ու շլացուցիչ լինի, ի վերջո ավարտվում է: Եւ դրանից հետո, երբ «սեղաններն արդեն մաքրված» կլինեն, եւ նվագախումբը կգնա տուն, մենք ստիպված կլինենք նորից նայել, թե ինչպես ենք մսխել ու մսխում մեր անկախությունը: «Գույք` պարտքի դիմաց», «Գույք` գազի դիմաց»...` սրանք մեր անկախության մսխման բանաձեւերն են: Եւ ըստ ամենայնի, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք ականատես կլինենք բոլոր այդ բանաձեւերի, պատկերավոր ասած, միավորմանը մի ամբողջության մեջ:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, մինչեւ այս տարվա դեկտեմբեր ամիսը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը կփոխանցվեն Հայաստանի տարածքում գտնվող բոլոր այն էներգետիկ ձեռնարկությունները, որոնք ներկայումս պատկանում են ՌԴ պետությանը կամ ռուսական այլ ընկերությունների: Ներկայումս «Գազպրոմի» սեփականությունն են հանդիսանում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, որն այդ ընկերությանն անցավ այս տարի «Գույք` գազի դիմաց» գործարքով,  եւ Հայաստանի ամբողջ գազային համակարգը տիրապետող «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 45 տոկոսը: Մինչեւ տարեվերջ «Գազպրոմի» սեփականությունը կդառնա Հրազդանի ՋԷԿ-ը, որը ՌԴ-ին էր անցել «Գույք` պարտքի դիմաց» գործարքի արդյունքում. ներկայումս այն կառավարում է Ռուսաստանի պետական ունեցվածքի նախարարությունը:

«Գազպրոմին» կանցնեն նաեւ ՀԷԿ-երի «Սեւան-Հրազդան» կասկադը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որոնք հիմա պատկանում են «ՌԱՕ ԵԷՍ»-ին: Մի խոսքով, Ռուսաստանը կոնսոլիդացնում է Հայաստանում իր ունեցվածքը մեկ ընկերության` «Գազպրոմի» ձեռքում: Իհարկե, այդ ամբողջ ունեցվածքը արդեն ռուսներինն էր, եւ առաջին հայացքից դրանով ոչինչ չի փոխվում: Սակայն լինելով տարբեր գերատեսչությունների ու ընկերությունների ձեռքերում` Հայաստանում գտնվող ռուսական էներգետիկ այս ձեռնարկությունները գոնե փոքր-ինչ ինքնուրույնություն էին դրսեւորում, երբեմն կանգնում էին մրցակցության առաջ, առանձին-առանձին մանեւրում էին եւ այլն: Իսկ հիմա սրանք բոլորը դառնում են մեկ ամբողջության` «Գազպրոմի» մի մասը, եւ, ըստ էության, «Գազպրոմը» միայնակ տնօրինելու է մեր էներգետիկայի, պարզ ասած` մեծագույն մասը:

Իսկ ինչո՞ւ հատկապես էներգետիկան: Խնդիրն այն է, որ Հայաստանը տարածաշրջանում առայժմ միակ երկիրն է, որը կարող է ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել, քան պետք է իրեն: Այսինքն, տիրապետելով Հայաստանի էներգետիկային` ռուսները դառնում են տարածաշրջանի էներգամատակարար: Բայց սա հարցի միայն, այսպես ասած, տնտեսական կողմն է: Էներգետիկան ցանկացած երկրի տնտեսության, ինչպես ասում են, արյունատար համակարգն է: Տիրապետելով մեր էներգետիկային` ռուսները, ըստ էության, տիրապետում են մեր տնտեսությանը, մեր պետությանը, մեր ինքնիշխանությանը: Եւ էներգետիկան վերցնելով` Ռուսաստանը ամենեւին էլ տնտեսական նույնիսկ մոտավոր հաշվարկներ չի անում: Դրա վառ ապացույցը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ձեռքբերումն էր:

Զավեշտական է հնչում, բայց «ՌԱՕ ԵԷՍ»-ը այն գնեց, փողը վճարեց եւ հետո միայն սկսեց ուսումնասիրել, թե ինչ է գնել: Այսինքն, փողը վճարելուց հետո միայն այնտեղ աուդիտ իրականացրեց` պարզելու համար, թե գնածն ինչ է: Սա նշանակում է, որ նպատակը միայն գնելն է` գնել ամբողջ էներգետիկան` գնել մեր պետությունը: Կարեւորը` որ վաճառող լինի: Իսկ վաճառող, ինչպես պարզվեց, կա: Ընդ որում, վաճառող «բիրիքով» ու «էժան, հարմար գներով»: Ռուսներին անցած մեր վերը նշված 5 խոշորագույն էներգետիկ ձեռնարկություններից 4-ը վաճառվել են վերջին երեք տարիների ընթացքում: Ի՞նչ գնով: Ի՞նչ է ստացել դրա դիմաց Հայաստանը: Գրեթե ոչինչ: Դրանք մեծ մասամբ ՌԴ սեփականությունն են դարձել կա՛մ նախկինում ունեցած պարտքերի դիմաց, կա՛մ ՌԴ-ից հետագայում էժան գազ ստանալու նկատառումներով:

Այսպես, նախկինում ունեցած պարտքերի դիմաց ՌԴ սեփականությունը դարձան Հրազդանի ՋԷԿ-ը եւ «Սեւան-Հրազդան» կասկադը: Զավեշտական է հնչում, բայց ՌԴ-ն միայն իր ռազմավարական գործընկերը համարվող Հայաստանից ստացավ իր պարտքը: Մյուսների դեմ Ռուսաստանը պարտք փակելու նման պահանջներ չդրեց: Հայաստանը նաեւ միակն էր, որ ՌԴ-ից ստացվող գազի դիմաց ավելի քիչ գումար վճարելու համար վերջինիս նվիրեց իր խոշորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը` 5-րդ բլոկը: Մյուս երկրները, մի քիչ դժգոհելով, մի քիչ աղմուկ բարձրացնելով, այնուամենայնիվ, հանգիստ վճարում են գազի դիմաց այնքան, որքան պետք է վճարեն: Իսկ մեր ստացած էժան գազը հիմնականում գնում է օլիգարխներին պատկանող խոշոր ձեռնարկություններին որպես սուբսիդիա:

Կառավարությունը պնդում էր, թե այդ կերպ սուբսիդավորելով տնտեսությունը` մեր ձեռնարկությունները կպահպանեն իրենց մրցունակությունը: Բայց մեր արտաքին առեւտրի ցուցանիշները ցույց են տալիս, որ մեր տնտեսության մրցունակությունը, հատկապես վերջին շրջանում, զգալիորեն նվազել է: Փաստորեն, մենք մեր էներգետիկան տվել ենք ռուսներին` տեղը չստանալով, ըստ էության, ոչինչ: Իսկ սա նշանակում է, որ մենք չենք կարողանում պահպանել մեր անկախությունը: Չնայած դրան, մենք շատ ճոխ կնշենք անկախության 15-ամյակը:

Հայկ Գեւորգյան

Տպել
668 դիտում

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան

Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատարան Քասախի ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու համար

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի եւ ուսանողների պայքարը շարունակվում է. Դիանա Գալոյանը կդիմի՞ վարչապետին

Ակնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս (տեսանյութ)

Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Անվերջանալի «ապահարզան». ինչո՞ւ Մեծ Բրիտանիան չի կարողանում լքել ԵՄ-ն

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

37 տարեկան հասակում կյանքից հեռացել է դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազը

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ազատման դիմում է գրել. նախարարի հետ խնդիր չունի

ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին

Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները. Հակոբ Կարապետյանը՝ քաղաքապետարանի նոր ծրագրի մասին

Հաջորդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը պայմանագիր կկնքի Top Rank-ի հետ, որի հետ աշխատել է Մուհամեդ Ալին