Անմեղության կանխավարկած. Վիրաբյանները մեղք չունեն

16/09/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 16-ի համարում

Երեկ ՀՊԾ օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործի քննության հետ կապված հերթական անակնկալը արձանագրվեց: Վիրաբյանների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Հովիկ Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննությունը վարող մարմինը չունի որեւէ փաստ, որն ապացուցում է, թե Հովասափյանին սպանել են իր պաշտպանյալները: Արսենյանը հերքեց այն լուրերը, ըստ որոնց` Արմեն Վիրաբյանի ամառանոցում իրավապահները պայթուցիկ սարք են հայտնաբերել: Ըստ փաստաբանի, Վիրաբյանների բնակարաններում եւ «Սեմուր&Co» ընկերության գրասենյակներում կատարված խուզարկությունների արդյունքում դատախազությունը առգրավել է մեկական ավտոմեքենայի փականի եւ խաղալիքի հեռակառավարման վահանակներ: Իսկ ինչո՞ւ են իրավապահները Հովասափյանին սպանելու մեջ հատկապես Վիրաբյաններին կասկածում:

Արսենյանի խոսքերով, Արմեն Վիրաբյանը եւ Շահեն Հովասափյանը անչափ լավ հարաբերությունների մեջ են եղել: Նախաքննություն իրականացնող մարմնի կասկածները հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ Վիրաբյանը վերջին շրջանում մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Հովասափյանի վարորդի` Անդրանիկ Չարչյանի հետ: Ենթադրվում է, որ այդ մտերմությունը հաստատվել է հատկապես նրա համար, որպեսզի Արմեն Վիրաբյանը հնարավորություն ստանար Հովասափյանի ավտոմեքենայի մեջ ռումբ տեղադրել: Ըստ Արսենյանի, այս ամենի մեջ որեւէ տրամաբանություն չկա: Փաստաբանի խոսքերով` իր պաշտպանյալը մանկամիտ չէր, որ նման բան փորձեր անել: Եթե իսկապես նա ցանկանար Հովասափյանին սպանել, ապա, ընդհակառակը, որպես օպերատիվ աշխատանքի մասնագետ` նա պետք է խզեր կապերը վարորդի հետ` իր անձի նկատմամբ կասկած չհարուցելու համար:

Իրավապահները ենթադրում են, որ Արմեն Վիրաբյանը պայթուցիկը տեղադրել է այն ժամանակ, երբ ինքը եւ Հովասափյանի վարորդը դեպքից մի քանի օր առաջ գտնվել են «Վալենսիա» հյուրանոցային համալիրում: Սա այն դեպքում, երբ ըստ Արսենյանի` այդ համալիրում ողջ տարածքը, այդ թվում նաեւ` ավտոմեքենաների կայանատեղը, տեսաձայնագրվում է: Այսինքն, իրավապահները կարող են ձայնագրություններով պարզել` «Վալենսիա» համալիրում գտնվելիս որեւէ մեկը մոտեցե՞լ է ավտոմեքենային, թե՞ ոչ: Փաստաբանի խոսքերով, իր պաշտպանյալը օրինապաշտ անձ է եւ չէր կարող նման արարք կատարել: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում իմ պաշտպանյալին քավության նոխազ դարձնել»,- ասում է Արսենյանը: Ավելին, մեր զրուցակցի կարծիքով, իրավապահները իր պաշտպանյալին ձերբակալել են առանց ապացույցների` ցանկանալով ապացույցները ձեռք բերել Վիրաբյանների ձերբակալված գտնվելու ընթացքում` նրանց անազատության պահելու միջոցով:

«Ուզում եմ հավատալ, որ արդարությունը կհաղթի, եւ Վիրաբյան եղբայրնեը ազատ կարձակվեն»,- ասաց Արսենյանը: Այսպիսով, կարող ենք ասել, որ այն անորոշությունը, որը մինչ երեկ առկա էր` կապված Վիրաբյանների հնարավոր ցուցմունքների հետ, ցրվում է: Այլեւս փաստ է, որ Վիրաբյանները հերքում են Հովասափյանի սպանության հետ որեւէ առնչություն ունենալու վերաբերյալ իրենց հասցեագրված կասկածները: Ամեն դեպքում, այդպես է պնդում Վիրաբյանների փաստաբան Հ. Արսենյանը: Նման պայմաններում ինչպես կզարգանա Հովասափյանի սպանության գործի հետագա քննությունը` մեղմ ասած, անհնար է կանխատեսել: Կարող ենք ասել, որ Հովասափյանի սպանության գործի քննության ընթացը գնալով ավելի է բարդանում` պարզվելու փոխարեն:

Հ.Գ. Արմեն Վիրաբյանի եւ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի հարաբերությունների վերաբերյալ շրջանառվող լուրերը Արսենյանը եւս հերքեց: Ըստ նրա, իր պաշտպանյալը որեւէ հարաբերություն չի ունեցել ՄՊԿ-ի նախագահի հետ: Այս հանգամանքը, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս, որովհետեւ գոնե աշխատանքի բերումով Վիրաբյանը եւ Ավետիսյանը չէին կարող իրար հետ երբեւէ շփված չլինել: Նշենք նաեւ, որ գործով քննությունը վարում է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում ձեւավորված քննչական խումբը՝ ՀԿԳ քննիչ Բագրատ Պետրոսյանի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ գործի օպերատիվ սպասարկումն իրականացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

Վահագն Հովակիմյան 

Տպել
1293 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ