Զոհվել է 1, վիրավորվել՝ 47 մարդ. երեք օրում գրանցվել է 31 ավտովթար

16/09/2019 schedule12:35

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 25, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների լիազորությունները չարաշահելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 20, յուրացման կամ վատնման՝ 13, ծեծի՝ 10, խարդախության` 9, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի եւ սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առեւանգման, բնակարանային գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման եւ թմրանյութի իրացման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, մաքսանենգության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, որսագողության, փաստաթուղթ կեղծելու, ազատությունից ապօրինի զրկելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, սպառողին խաբելու, ջրերն աղտոտելու ու պաշտոնեական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած եւ 4 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
269 դիտում

«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Փրկարարները Երեւանում եւ Եղվարդում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է