Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում զորավարժությունները շատ ավելի ինտենսիվ են դարձրել. Տիգրան Աբրահամյան

Վերջին շրջանում ադրբեջանական բանակը մի քանի անգամ զորավարժություններ է անցկացրել, այդ թվում՝ թուրքական բանակի հետ համատեղ:

Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում եւս մեկ լայնամասշտաբ զորավարժություն է սկսվել: Սա այս տարի արդեն 4-րդ զորավարժությունն է: Զորավարժությանը կմասնակցի ավելի քան 10. 000 զինծառայող: Նաեւ ներգրավված է 100 միավոր զրահապատ զինտեխնիկա, 20 միավոր ռազմական թռչող սարքեր, այդ թվում՝ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, 120 միավոր հրետանահրթիռային տարբեր տրամաչափի կայաններ, հրթիռային համազարկային կայաններ, ականանետեր եւ այլն: Զորավարժությունների սցենարով նախատեսված՝ դժվար ռելիեֆային, անտառային, գիշերային, ինչպես նաեւ բարձր ռադիոէլեկտրոնային հաճախականության պայմաններում ռազմական գործողություններ իրականացնել հրետանու, ռազմական օդուժի համադրմամբ: Գործակալության փոխանցմամբ՝ նպատակ է դրված, որ այս ամենը հնարավորինս նույնականացվի իրական ռազմական գործողության հետ: Զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանի ողջ տարածքում, բոլոր այն հրաձգարաններում, որոնց պայմանները թույլատրում են սցենարի իրական պահանջներին:

Թե որքանով են այս զորավարժությունները լուրջ վտանգ ներկայացնում, մեր զրույցում մանրամասնեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

-Պարո՛ն Աբրահամյան, վերջին շրջանում Ադրբեջանը մի քանի զորավարժություններ է անցկացրել, հիմա էլ նոր զորավարժություն են սկսել: Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք ուժի ցուցադրություն է:

-Ցանկացած դեպքում էլ, հատկապես՝ Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժությունները, առաջին հերթին ուժի ցուցադրում է: Պետք է նաեւ արձանագրել, որ հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում  զորավարժությունները շատ ավելի ինտենսիվ են դարձրել: Այսինքն՝ տարվա ընթացքում զորավարժությունների թիվը եւ դրանց մասնակից զինտեխնիկայի ու մարդկային ուժի թիվն է միտված դրան: Իհարկե, եթե համեմատելու լինենք կոնկրետ այս օրերին սկսված զորավարժությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անցկացված զորավարժությունների հետ, ապա ակնհայտ է, որ ընդհանուր զինտեխնիկայի քանակության առումով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անցկացված զորավարժությանը: Այսինքն՝ այս պահին ընթացող զորավարժությունն իր մասշտաբներով աննախադեպ դժվար է համարել: Ամեն դեպքում՝ դա իր մեջ տարբեր մեսիջներ է պարունակում, հիմնականում՝ ուղղված մեզ, մեր հանրությանը, Հայաստանի եւ Արցախի իշխանություններին, ու դրանց պետք է մոտենալ առավել լրջորեն:

-Սրան զուգահեռ ի՞նչ քայլեր են ձեռնարկում ՀՀ ՊՆ-ն եւ Արցախի ՊԲ-ն:

-Որպես կանոն՝ այդ ժամանակահատվածում, երբ որ Ադրբեջանում նման մասշտաբի զորավարժություններ են ընթանում, իսկ դրանք հիմնականում ընթանում են սահմանի ոչ այդքան մեծ հեռավորության վրա, Պաշտպանության բանակն անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում՝ կանխելու  հնարավոր սադրանքները, որոնք զորավարժությունների ժամանակ կարող են տեղի ունենալ: Այսինքն՝ այս ամբողջ ընթացքը՝ բոլոր առումներով, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, եւ լիարժեքորեն իրավիճակը վերահսկվում է:

-Արդյո՞ք դա հղի է պատերազմի վտանգով, թե՞ այս պահին դրա նախադրյալները չկան:

-Կոնկրետ այս դեպքը նկատի չունեմ, բայց, առհասարակ, սցենարներից մեկը կարող է համարվել՝ հերթական զորավարժություններից հետո կտրուկ ռազմական գործողությունների մեկնարկը: Այսինքն՝ բոլոր առումներով, նաեւ այդ առումով, զորավարժությունները վտանգավոր են: Այդ իսկ պատճառով է, որ ցանկացած զորավարժություն սահմանագծի՝ թե՛ մերձակա, թե՛ որոշակի հեռավորության վրա, ամբողջությամբ դիտարկվում եւ վերահսկվում է, որպեսզի անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ միջոցառումներ իրականացվեն:

-Այս զորավարժություններին զուգահեռ սահմանին լարվածություն նկատվո՞ւմ է:

-Այստեղ երկու հարթության վրա պետք է ընդհանուր գնահատականներ հնչեցնել. առաջինն այն է, որ ցանկացած դեպքում զորավարժությունն ինքնին լարվածությունը մեծացնում է, քանի որ զորավարժությունն ինքնին տեղաշարժ է, ինքնին զորքերի կուտակում է: Այսինքն՝ դրանով արդեն իսկ լարվածություն է հաղորդում սահմանին: Երկրորդը, ինչպես արդեն նշեցի, զորավարժություններն ու հակառակորդի մեծաքանակ շարժերն ինքնին սցենարային առումով կարող են վտանգավոր լինել: Այսինքն՝ նաեւ այս հարթության մեջ պետք է սա դիտարկել:

-Հակառակորդի՝ դեպի մեր կողմ առաջխաղացման փորձ կամ առհասարակ շարժ կա՞:

-Ամառվա ընթացքում մի ընթացք եղել է, որ բավականին լարված էր, բայց վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրավիճակը հիմնականում հանգիստ է եղել: Հակառակորդի կտրուկ շարժեր եւ կուտակումներ առանձնապես չեն եղել Արցախի ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի խախտումները հիմնականում քիչ են եղել:

-Այս պահին՝ թե՛ զորքի մարտունակության եւ թե՛ զինտեխնիկայի առումով հայկական բանակն ի զորո՞ւ է համարժեք պատասխան տալ, եթե Ադրբեջանը որոշակի ագրեսիա դրսեւորի:

-Համոզված եմ:

-Այսինքն՝ հանկարծակիի գալու տարբերակներ այլեւս չկա՞ն:

-Ժամանակակից աշխարհում տեխնիկական միջոցներն անընդհատ զարգանում են, անընդհատ նոր հնարավորություններ են ստեղծում, այդ թվում՝ նաեւ ռազմական ոլորտում: Սակայն ընթացիկ գործընթացներին համահունչ՝ մենք անընդհատ փորձում ենք արդիականացնել այն համակարգերը, որոնք մեզ հնարավորություն են տալիս հակառակորդի շարժերը տարբեր հեռավորությունների վրա անընդհատ մեր դիտարկման տիրույթում պահել: Ամեն ինչ արվում է, որ անկանխատեսելիության ռիսկը նվազի:

Նշենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացնի աննախադեպ ծավալի ու բնույթի ռազմավարական զորավարժություն։ Տեղի է ունենալու Զինված ուժերի լիարժեք ներգրավում եւ պահեստազորի զորահավաք: «Բացառիկ զորավարժություններ մարտական ներդաշնակմամբ, պաշտպանությունից՝ հարձակում եւ հակառակորդի ոչնչացում: Պաշտպանական եզակի միջոցառում, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը»,- նշել է ՊՆ-ն:

Տպել
559 դիտում

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան

Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատարան Քասախի ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու համար

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի եւ ուսանողների պայքարը շարունակվում է. Դիանա Գալոյանը կդիմի՞ վարչապետին

Ակնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս (տեսանյութ)

Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Անվերջանալի «ապահարզան». ինչո՞ւ Մեծ Բրիտանիան չի կարողանում լքել ԵՄ-ն

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

37 տարեկան հասակում կյանքից հեռացել է դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազը

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ազատման դիմում է գրել. նախարարի հետ խնդիր չունի

ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին

Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները. Հակոբ Կարապետյանը՝ քաղաքապետարանի նոր ծրագրի մասին

Հաջորդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը պայմանագիր կկնքի Top Rank-ի հետ, որի հետ աշխատել է Մուհամեդ Ալին

Ավտոմեքենայում դանակի սպառնալիքով Չեխիայի քաղաքացուց պահանջել են հեռախոսը եւ գումար. ավազակային հարձակում Երևանում

Երեւանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է դի

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. 80-օրյա ժամկետում այն կքննարկվի