ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-ին հանդիպեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև փոխնախագահ և եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասը:

Գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջև առկա ակտիվ երկխոսության կապակցությամբ՝ ԱԳ նախարար Մնացականյանը և Սեյմասի խոսնակ Պրանցկետիսը ընդգծեցին խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Վիկտորաս Պրանցկետիսի առաջիկա այցը Հայաստան լրացուցիչ խթան կհաղորդի խորհրդարանական երկկողմ հարաբերությունների ընդլայմանը և խորացմանը։ 

Ներկայացնելով Հայաստանի կառավարության առաջնահերթություն հանդիսացող բարեփոխումների օրակարգը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ կառավարությունը հաստատակամ է և ունի քաղաքական կամք՝ կյանքի կոչելու ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ուղղված երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդմանը:   

Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը՝ նախարար Մնացականյանը կարևորեց Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս առնչությամբ բարձր գնահատվեց նաև Լիտվայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը: 

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: 

Նույն օրը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև Լիտվայի Սեյմասում գործող ամենամեծ բարեկամական խմբի՝ Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գուոդա Բուռոկիենեի և խմբի որոշ անդամների հետ։ 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների համար առաջնային ոլորտ հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության, բնապահպանության և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության և երկրների փորձի փոխանակման հեռանկարների շուրջ:

ԱԳ նախարարը խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։ Զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Տպել
365 դիտում

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ

1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Նիկոլ Փաշինյան

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ա. Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի նախագահներին

Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան