Նոր հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայում՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակներում

17/09/2019 schedule11:02

Տարվա իրավական շաբաթը՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնը շարունակվում է և միջոցառումների երրորդ օրը փառատոնի կամավորները հարստացրին հայերեն «Վիքիպեդիա»-ի հոդվածների պաշարը։

Խմբագրաթոն՝ այսպես էր կոչվում միջոցառումը, որի ընթացքում փառատոնի կամավորները՝ խորհրդատու-մասնագետների օգնությամբ, պատրաստեցին, խմբագրեցին ու հրապարակեցին մարդու իրավունքների վերաբերյալ 16 հոդված։

Փառատոնը նախաձեռնած «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանը, խմբագրաթոնի բացման խոսքում կարևորելով միջոցառումը, նշեց, որ մարդու իրավունքների վերաբերյալ հոդվածների քանակը հայերեն «Վիքիպեդիա»-ում բավական քիչ է, այդ պատճառով էլ որոշել են անցկացնել նաև նմանատիպ միջոցառում։

Երեխաների, աշխատանքի, պացիենտի և մի շարք այլ իրավունքների մասին պատմող հոդվածների պատրաստման աշխատանքները բավական հետաքրքրել են ինչպես կամավորներին, այնպես էլ նրանց օգնող մասնագետներին։ Կամավորներից մի քանիսն անգամ արդեն առաջարկներ են ստացել շարունակել իրենց գործունեությունը։

Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Սյուզի Գրիգորյանի հոդվածը նվիրված էր երեխաների իրավունքներին։ Հոդվածում նշվում է, որ սեղմ ժամկետներում մենթոր Աիդա Մուրադյանի հետ կարողացել են համապարփակ ներկայացնել երեխաների իրավունքները։ 

«Միջոցառումը մեծ փորձ տվեց ինչպես լավ հոդված պատրաստելու տեսանկյունից, այնպես էլ՝ մենթորի հետ աշխատելու, լավ հմտություններ ստացա, լավ ընկերներ։ Ցանկություն ունեմ հետագայում ավելի շատ հոդվածներ տեղադրել Վիքիպեդիայում։ Շատ էի օգտվում այս առցանց հանրագիտարանից ու երբ հարկավոր թեմաներով հոդվածներ չէի գտնում, շատ էի նեղվում, սակայն հիմա արդեն ինքս կարող եմ գրել ու ավելացնել դրանք»,-ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ համագործակցության արդյունքում Վիքիպեդիա Հայաստանի գրասենյակից գործունեությունը շարունակելու առաջարկ է ստացել։

Ծրագրի արդյունքում իր նախընտրած ոլորտում գործունեությունը շարունակելու առաջարկ է ստացել նաև գենդերային թեմայով հոդվածի հեղինակ Մելանյա Հովհաննիսյանը։ Մելանյայի մենթորը ԵՊՀ գենդերային հետազոտությունների կենտրոնից Սիրան Հովհաննիսյանն էր, որը, դրական գնահատելով կամավորի աշխատանքը, առաջարկել է պրակտիկա անցնել իրենց կենտրոնում։

«Մելանյայի հետ որոշեցինք շարունակել աշխատանքները, և նա արդեն հոկտեմբերից ԵՊՀ գենդերային հետազոտությունների կենտրոնում կսկսի պրակտիկան, որը կներառի տարբեր աշխատանքներ,-ասում է Սիրան Հովհաննիսյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով անցկացված միջոցառումը, -Առհասարակ, շատ կարևոր միջոցառում էր, որը թույլ տվեց առավել համապարփակ ներկայացնել մեզ վստահված թեման, ինչպես նաև նոր հմտություններ տվեց»։

Հիշեցնենք, որ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կազմակերպած «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 14-20-ը, Երևանում և Վանաձորում՝ «Ես էլ եմ այստեղ» խորագրով ու նվիրված է ատելության խոսքի կանխարգելմանը։

Հանրային, մշակութային միջոցառումների միջոցով մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու, նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակի նպատակ ունեցող փառատոնի այս տարվա շրջանակներում տեղի կունենան թատերական ներկայացումներ, մարդու իրավունքի զրույցներ, Վիքիպեդիա Խմբագրաթոն, սթրիթ-արթ, վազքի մարաթոն, տոնական համերգ։

Արդեն երեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ից, փառատոնը կշարունակվի Վանաձորում։ Վանաձորյան միջոցառումների մեկնարկը կտրվի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ժամը 19։00-ին՝ «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ։ Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի և գրող, հրապարակախոս Արմեն Հայաստանցու հետ քննարկվելու են մարդու իրավունքները հայ գրականությունում, մասնավորապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում։ Իսկ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին, ինտերակտիվ թատերական ներկայացում տեղի կունենա ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում։

Փառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19։30-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում կայանալիք «Ռոքը հանուն իրավունքների» բացօթյա համերգով, որի ժամանակ նույն բեմում հանդես կգան հայտնի ու սիրված «Լավ էլի» և «Բամբիռ» ռոք խմբերը։ 

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, սակայն «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կայքում և ֆեյսբուքյան էջում բացված միջոցառումներում կարող եք գտնել հայտեր, որոնք հարկավոր է լրացնել։ Փառատոնի մասին բոլոր մանրամասները՝ այստեղ։

Նշենք, որ 2018 թվականին փառատոնը տեղի է ունեցել Երևան և Գավառ քաղաքներում՝  «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագրով (մանրամասներն՝ այստեղ եւ այստեղ):

Տպել
1700 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա