Հայաստանին ու Լիտվային միավորում է ապագայի նույն տեսլականը. նախարարները համակարծիք են

Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարություն, որտեղ փոխնախարար Գինտարաս Վիլդան և ոլորտային պատասխանատուները ներկայացրին բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, նորարարության, ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում Լիտվայի ձեռքբերումները և դրանք՝ այլ երկրներ արտահանելու գործընթացների կարգավորման իրենց փորձը: 

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, նախարար Մնացականյանը, ներկայացնելով ՏՏ, ՏՏ լուծումների, նորարարության, ստեղծարար կրության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի և Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի, «Ինժիներական քաղաք» նախաձեռնությունների, ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսության զարգացումը կառավարության առաջնահերթությունն է:

ՀՀ ԱԳ նախարարը և Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարը գոհունակությամբ ընդգծեցին, որ երկու երկրներին միավորում է ապագայի նույն տեսլականը, ինչը փոխգործակցության և երկկողմ օրակարգի հարստացման նոր ու  խոստումնալից հեռանակարներ է բացում: Այդ առնչությամբ ընդգծվեց այդ ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի նախաձեռնման համար անմիջական դերակատարների հանդիպման հարթակների ձևավորման կարևորությունը:

Տպել
275 դիտում

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների (տեսանյութ)

10-ից ավելի միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք. հայտնաբերվել են դանակներ

ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

ՖԱՖ եւ «Red Eagles» ֆան-ակումբները գիտեն՝ ՀՖՖ ինչպիսի նախագահ են ուզում

Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում. ՀՀ ոստիկանություն

Եթե նախարարի հետ ուսանողների հանդիպում ծրագրվի, ուսանողները նրան կսպասեն ԵՊՀ-ում. դասախոսների ընդունելությունից դժգոհ են

Ժամերի փոփոխությունը հնարավորություն կտա օգտագործելով բնական լույսը՝ խնայել հոսանք եւ ոչ միայն. Ալեն Սիմոնյան

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 15 այլ երկրների շարքում կմրցի Եվրո 2020-ի ուղեգրերի համար. ՀՀ-ն վաղուց պայքարից դուրս է

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը որոշել է մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին

ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանին

Զոդի ողբերգական վթարի գործով պիկապի արագությունը չի պարզվել. տուժողի իրավահաջորդ

Վարչապետի հայտարարությունը Իտալիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ (տեսանյութ)

Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Մի անգամ առանց Եվգենի Պետրոսյանից հարցնելու նրա հայկական ազգանունը փոխել են ռուսականի

Արմեն Սարգսյանը մասնակցել է ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

Փրկարար ծառայություն ընդունվողներն անպայման եռամսյա փորձաշրջան պետք է անցնեն. խորհրդակցություն ԱԻՆ-ում

Հայաստանի համախառն միջազգային պահուստներն ավելացել են 19%-ով. ՀՀ կառավարություն

Թիվ 156 դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ

ՊՆ 2-րդ զորամիավորումում մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացվել

Ահազանգ է ստացվել, որ 156 դպրոցում պայթուցիկ սարք կա, տեղում են փրկարար ծառայության աշխատակիցները