Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով նշանավոր մարզիկին, ընդգծել է, որ մշտապես հպարտանում է նրա ռեկորդներով։

«Մեր կառավարությունը դեմքով թեքվել է դեպի կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտը, շատ մեծ նշանակություն ենք տալիս այս ուղղությունների զարգացմանը և մեծ ռեսուրսներ ենք հատկացնում՝ հաջողություններ ունենալու համար»,-նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Էմմիյանը պատմել է միջազգային ասպարեզում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի ունեցած ձեռքբերումների մասին՝ ընդգծելով ուսումնամարզական հավաքների կարևորությունը, որոնց ընթացքում հայաստանցի երեխաներն արտերկրում մարզվելու հնարավորություն են ունենում։

«Շատ ուրախ եմ ձեզ հետ համագործակցելու համար։ Տեղեկացված եմ վերջերս սպորտի ոլորտում գրանցած մեր հաջողությունների մասին։ Գրեթե 9 տարի ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան ու թեև բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է»,-նշել է Էմմիյանը։

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանն ու Ռոբերտ Էմմիյանը քննարկել են Հայաստանում սպորտի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, մասնավորապես, վազքուղիների ստեղծման հնարավորությունները և այդ պայմաններում Հայաստանում միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարը։

Եզրափակելով հանդիպումը՝ նախարարն ու նշանավոր մարզիկը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու հնարավոր բոլոր ուղղություններով՝ ի շահ հայկական սպորտի զարգացման։

Տպել
341 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա