Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է ինքնիշխանության սկզբունքի վրա. Զոհրաբ Մնացականյան

Սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, որտեղ տեղի ունեցավ «Հայաստանը՝ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց» խորագրով քննարկում լիտվացի առաջատար փորձագետների հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ուրախ է լինել պաշտոնական այցով Վիլնյուսում, և իր համար մեծ պատիվ է, որ այս քննարկմանը ներկա է նաև Լիտվայի անկախացման գործընթացի առաջնորդներից Վիտաուտաս Լանցբերգիսը: «Մենք փոքր պետություններ ենք աշխարհի քարտեզի վրա, սակայն մենք ժողովուրդներ ենք, ովքեր առանձնահատուկ ուժեղ զգացում ունեն ազատության և անկախության նկատմամբ: Պարո՛ն Լանցբերգիս, Ձեր ներկայությունն այսօր ինձ հիշեցրեց այն շատ կարևոր ժամանակաշրջանը, երբ Հայաստանը և Լիտվան, այլ փոքր ազատասեր ժողովուրդների հետ միասին, պայքարում էին իրենց անկախության համար»:

Քննարկմանը նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը. «Անկախությունից ի վեր մենք հռչակել ենք մեր հանձնառությունը, նպատակը՝ կառուցելու եվրոպական մոդելի պետություն, պետություն, որը հավատարիմ է ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքներին ու կանոններին: Այս 28 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել մեր երկրում բազմաթիվ փոփոխությունների: Ունեցել ենք և՛ առաջընթաց, և՛ խնդիրներ: Այս 28 տարիների ընթացքում մեր պատմության մեջ եղել են ողբերգական դրվագներ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, մենք հետևողականորեն առաջ ենք շարժվել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մեր ժողովրդի հաստատուն վճռականության դրսևորումն էր՝ լուծելու խնդիրները և շարժվելու առաջ անկախությամբ ամրագրված սկզբունքների ամրապնդման իրավական ճանապարհով»:

Իր խոսքում ԱԳ նախարարը նաև ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում ընկած արժեքները և սկզբունքները. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է արժեքների վրա: Մենք շատ հպարտ ենք մեր ինքնության, քաղաքակրթական ժառանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների նկատմամբ մեր հանձնառությամբ: Դրանք կարևոր սկզբունքներ և արժեքներ են, որոնք վերաբերում են մեր արտաքին քաղաքականությանը: Մենք, իհարկե, նաև հաշվի ենք առնում փոփոխվող աշխարհում Հայաստանի շահերի պահպանմանը և ամրապնդմանն առնչվող մարտահրավերները: 

Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է ինքնիշխանության սկզբունքի վրա։ Եվ՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս մենք շատ հաճախ բախվում ենք  Հայաստանի կողմ կամ դեմ դիրքորոշումների վերաբերյալ դատողությունների և գնահատականների։ Մենք վճռականորեն պնդում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բացառապես հայաստանամետ է․ այն ուղղորդվում է Հայաստանի ազգային շահով։

Եվ ավելին, մենք ունենք համահայկական շահը պահպանելու կարևոր սկզբունք, քանի որ մենք ազգ ենք, որը փոքրաթիվ է, բայց՝ սփռված ամբողջ աշխարհում։  20-րդ դարասկզբին տեղի ունեցած Ցեղասպանության հետևանքով մենք դարձել ենք ինստիտուցիոնալիզացված սփյուռք ունեցող ազգ։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն իրենց ապաստան տված երկրներում դրսևորել են իրենց որպես նվիրված քաղաքացի, որոնք աշխարհի տարբեր մասերում ունակ են եղել տարբեր կառույցների միջոցով պահպանել իրենց ինքնությունը։ Եվ այդ կարողությունը շատ կարևոր է և՛ մեր՝ որպես հավաքական ազգի համար, և՛ ներկայումս որպես ազգ-պետություն. այն մեր զարգացմանը նպաստելու մեծ ներուժ է պարունակում։

Եվ ի վերջո, փոխգործակցության մեր հաստատակամությունը՝ որպես արտաքին քաղաքականության սկզբունք, եղել և մնում է անխախտ: Մենք հնչեցրել ենք դա ևս մեկ անգամ արտաքին քաղաքականության համատեքտում նաև ներկայիս կառավարության գործընկերության, մեր բոլոր գործընկերների հետ հարաբերությունների խորացման շրջանակներում, ովքեր այս կամ այն կերպ մեր գլոբալ, տարածաշրջանային փոխգործակցությունների մասնակիցներն են, և ում հետ մենք աշխատում ենք՝ փոխադարձաբար ամրապնդելու մեր օրակարգերը, մեր ազգային անվտանգությունը»:

Այնուհետև հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով:

Տպել
1085 դիտում

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել