Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Գրավն ունակ չէ երաշխավորելու, լուծելու եւ չեզոքացնելու բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում գործի արդյունավետ քննությանը։ Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ ասաց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը․

«Հենց այդ պատճառով խափանման միջոցի այդ կիրառությունը համարում ենք անհնարին եւ անթույլատրելի, քանի որ դա ուղղակիորեն անդրադառնալու է իմ վստահորդների կյանքի իրավունքի գծով ընթացակարգային իրավունքների խախտման եւ կարող է հանգեցնել սահմանադրության 3-րդ եւ 24-րդ հոդվածների խախտման»,-ասաց Տիգրան Եգորյանը՝ ընդգծելով, որ առաջադրված մեղադրանքն ընդգրկում է իրադարձությունների ու փաստերի այնպիսի ծավալ, որոնց շրջանակներում քննարկման առարկա է նաեւ իր վստահորդների ազգականների կյանքի իրավունքի խախտումը։

«Այս պահին քննարկվող խափանման միջոցի հարցը հենց այն կարեւոր միջոցներից է, որի նպատակն այս արդյունավետ քննությունն ապահովելն է։ Մենք միանում ենք դատախազության ներկայացրած դիրքորոշումներին ու հիմնավորումներին, որոնք ընկած են միջնորդության առարկության հիմքում»,- եզրափակեց Տիգրան Եգորյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում էր Մարտի 1-ի գործով դատական նիստը, որի ժամանակ դատարանը որոշվեց անփոփոխ թողնել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց միջնորդություններ՝ Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու կամ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու մասին։

Տպել
469 դիտում

Վթար Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում. վարորդը հոսպիտալացվել է

Սիրիայի բանակը շարժվում է հյուսիս` կանխելու Թուրքիայի առաջխաղացումը դեպի երկրի խորքեր

Շենավանում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է. նախապատրաստվում են նյութեր

Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան

Independent պարբերականը ներկայացնում է աշխարհի խորհրդարանների լավագույն շենքերը. ՀՀ-ն 4-րդն է

ԱԻՆ-ը խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 18 ահազանգ է ստացել

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130.000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում

Հրդեհ Տավուշի մարզի Բերդ քաղաքի տներից մեկում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը