Վերցնենք Թումանյանի հեքիաթների ժողովածուն, մեր անունից տպագրենք ու ասենք՝ հղումը մոռացա. Գոգյանը՝ Հայրապետյանի մասին

18/09/2019 schedule13:15

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն այսօր անդրադարձել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց դոկտորական ատենախոսությանը՝ այնտեղ տեղ գտած արտագրությունները համեմատելով Թումանյանի հեքիաթների ժողովածուն սեփական անունից տպագրելու հետ ու հետո ասելու, թե տպարանում ֆոնտի փոփոխության պատճառով ընդամենը այդ մեկ նախադասությունը դուրս է մնացել:

«Բայց այդ արդարացումն ինձ թվում է՝ ընդունելի չէ: Ցանկացած արտագրած տեքստ կարելի է բացատրել՝ հղումը մոռանալով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՈԿ նախագահը: Նրա համար հասկանալի չէ նաեւ արտագրության փաստը հերքելու եւ հղումների բացակայությունը տեխնիկական խնդիրներով պայմանավորելու փորձերը:  

Գոգյանի տեղեկություններով՝ ռուսական մասնագիտացված կայքերից մեկը շուտով հրապարակելու է Ռուբեն Հայրապետյանի՝ դոկտորական ատենախոսության արտագրված հոդվածները: «Եվ հանրությունը կտեսնի, թե ինչ ծավալների արտագրության մասին է խոսքը: Այն շատ է»,- նկատեց Գոգյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե այլ ռեկտորների գիտական աշխատանքները ե՞ւս կուսումնասիրվեն, ԲՈԿ նախագահը պատասխանեց, որ իր ղեկավարած կառույցի կանոնադրական գործառույթները միայն վերաբերում են գիտական աստիճան շնորհելուն եւ իրավասություն չկա անդրադառնալու ու գնահատելու անցյալում տեղի ունեցածը: Հայրապետյանի ատենախոսությանն էլ անդրադարձել եւ հանձնաժողով են ստեղծել վարչապետի հանձնարարականով:

Հիշեցնենք, որ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Ռուբեն Հայրապետյանին փոխարինող Դիանա Գալոյանի գիտական աշխատանքների շուրջ եւս որոշակի աղմուկ կա: Ուսանողները պնդում են, որ նա նույնպես արտագրություններ է արել ու պահանջում են բոլորի նկատմամբ միանման մոտեցում:

«Ցավոք մեդիայում ընդհանուր առմամբ կա ապատեղեկատվություն, թե ինչ է կատարվում այդ ուղղությամբ: Ես ինքս եւ ԲՈԿ-ի ոչ մի աշխատող անվանական ոչ մի որակում փորձել ենք չտալ: Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեպքում ստացվեց անվանական, որովհետեւ այստեղ եղավ երկու կողմի բախում, ինչի առիթով խնդիրը դուրս եկավ ջրի երես, մեդիան այն վերցրեց, եւ սկսեց երկար ժամանակ այն շահարկվել: Եղել էր մրցույթ, մրցույթի արդյունքներ, որոշ դասախոսներ իրենց աշխատանքը կորցնելու վտանգի տակ էին: Այդ բանի արդյունքում թեման մեծ արձագանք ստացավ, եւ եղավ այն, ինչ եղավ: Վարչապետի անունից հանձնարարական եկավ մեր նախարարություն, նախարարը մակագրեց մեզ, հանձնաժողով ստեղծեցինք»,- ասաց Սմբատ Գոգյանը:

Վերջին մեկ տարվա ընթացքում, ըստ նրա, Հայրապետյանը միակ մարդը չէ, որի վերաբերյալ այդ խնդիրը եղել է: «Բայց անցյալ տարի ես հայտարարեցի, որ երկու ռեկտոր ունեն ատենախոսության հետ կապված խնդիր, եւ այդ երկուսը շատ արագ դիմում գրեցին, գնացին, ու առանձնապես հանրույթը չիմացավ, թե ում մասին է խոսքը: Ես ցանկանում եմ խնդիրները լուծել համակարգային եւ ոչ անձնական ու շոու սարքելու նպատակով»,- հավելեց ԲՈԿ նախագահը:

Տպել
2562 դիտում

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ` նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը