Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Թող պատրաստվեն ջախջախվելու, սա իսկական առիթ է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երեկ հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը: Վերջինս երեկ «օպերատիվորեն»  արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Արցախում արված «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությանը եւ նշել, որ իրենք առաջիկայում իրենց խոսքը կասեն ռազմի դաշտում, իրենք երազում են այդ մասին: Հասանովին պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ երազելը շատ լավ է:

- Պարոն Շիրինյան, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյոք Ադրբեջանը մոտալուտ պատերազմի մասի՞ն է ակնարկում:

- Ինչու, իրենք տեղյակ չէի՞ն, որ Արցախը Հայաստան է եւ վերջ: Ողջ հայ ժողովուրդը վարչապետի թիկունքին է: Ես մի կարճ բան ունեմ ասելու Զաքիր Հասանովին՝ կարող ե՞ք՝ արեք: Պրակտիկան ի՞նչ է ցույց տալիս, պրակտիկան գործնականում ցույց է տալիս հետեւյալը, որ ինչքան գրոհել են, այնքան ջախջախվել են, ու դա ուղեկցվել է նոր տարածքների ազատագրումով: Ուրիշ ոչինչ չի եղել: Ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց թիկունք էր կանգնած եղել մեր հյուսիսի «բարեկամը»: Մեր նախկին իշխանության պարագայում, անհասկանալի գերագույն հրամանատարության գործողությունների պայմաններում իրենք ի՞նչ հաջողություն ունեցան, կարո՞ղ եք ասել: Որեւէ հաջողություն չունեցան, բացի Վարազաթումբը, որը վերցրել են: Սա քարոզչություն է, իսկ քարոզչությունը զուտ խոսելու վրա է: Մեր բանակի ոգին բարձր է: Մեր դաշնակիցն ուզի, թե չուզի՝ իր նախկին դերը չի կարող խաղալ: Նրանց դիրքորոշման մեջ փոփոխություն կա ու չեն կարող հաշվի չառնել հայկական գործոնի նշանակությունը: Ժողովուրդը այսօր իշխանությունից օտարում չունի, ճի՞շտ է: Ունի նեղացվածություն, որ ռեֆորմները դժվար է լինում, բայց օտարում գոյություն չունի այնպես, ինչպես Սերժի ժամանակ էր: Հայաստանում արմատական փոփոխություններ են լինում: Թող փորձեն, դրա համար ասում ենք՝ կարո՞ղ ես՝ արա:

- Վարչապետի ելույթից մեկուկես ամիս անց արձագանքելը կապ ունի՞ Հայաստանի ներքաղաքական վիճակի հետ՝ հաշվի առնելով, որ վերջին օրերին երկրում պաշտոնից ազատվեցին նաեւ 2 ուժային կառույցների ղեկավարները:

- Հիմա պաշտպանական համակարգն ավելի լավ վիճակում է: Ներքին ի՞նչ կա: Ես կարող եմ ասել՝ Քոչարյանի երեկվա այն փորձը, որ նորից չնստի եւ այլն, դա կուլմինացիան էր: Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի հետ համապատասխան աշխատանք տանելու դեպքում մեր դիրքերն ավելի կուժեղանան: Այս փոփոխությունները պետության օգտին են, պարզ չէ՞: Եթե վարչապետի առաջարկով՝ նախագահի ստորագրությամբ նրանք ազատվել են աշխատանքից, նշանակում է ինստիտուտներն աշխատում են չէ՞: Տեսնում էի՝ պանդայի նման գրոհում էին դատարանը, թե «Քոչարյան հերոս», նրանք հասարակության մեջ քանի՞ տոկոս են՝ ոչ մի: Կարծում եմ, որ մեր դիրքերն ավելի պինդ են: Իմ ասածը չի նշանակում, որ իշխանությունն այսօր մոբիլիզացիոն վիճակի մեջ է: Հակառակը՝ նշանակումները պետք է արագ անեն եւ վերջանա:

- Պատասխանելով Հասանովին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշել է, որ երազելը շատ լավ է: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ հայկական կողմի համար ամեն ինչ կանխատեսելի է այս պահին եւ մտահոգվելու բան չկա:

- Ճիշտ է ասել Դավիթ Տոնոյանը: Նա գրագետ մարդ է եւ տիրապետում է մեր, ռուսական եւ արեւմտյան ռազմական արվեստին: Թող պատրաստվեն ջախջախվելու, սա իսկական առիթ է:

- Ըստ ձեզ Ադրբեջանն ու ադրբեջանական բանակն այս պահին ինչի՞ են ունակ:

- Ոչ մի բանի: Կարող են ավանտյուրա անել, պատահական բան կարող է լինել եւ նրանք կարող են սադրել: Բայց որ ստրատեգիական որեւէ հարց կարողանան լուծել՝ բացառված է: Այս անգամ մեր բանակը հակագրոհելու է անպայման: Չպիտի բավարարվենք դիրքերի վրա թողնելով, ինչը որ Դավիթ Տոնոյանն ասել էր Նյու Յորքում («Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»): Այդ տեսակետը պետք է պետական ստրատեգիայի մեջ լինի:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի սեպտեմբերի 19-ի համարում

Տպել
4862 դիտում

Սիրիայի բանակը շարժվում է հյուսիս` կանխելու Թուրքիայի առաջխաղացումը դեպի երկրի խորքեր

Շենավանում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է. նախապատրաստվում են նյութեր

Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան

Independent պարբերականը ներկայացնում է աշխարհի խորհրդարանների լավագույն շենքերը. ՀՀ-ն 4-րդն է

ԱԻՆ-ը խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 18 ահազանգ է ստացել

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130.000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում

Հրդեհ Տավուշի մարզի Բերդ քաղաքի տներից մեկում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել