Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

18/09/2019 schedule22:19

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Նշված քրգործը հարուցվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Էդուարդ Հակոբյանի բնակարանից կատարված գողության փաստով։

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել բնակարանատերը և հայտնել, որ սեպտեմբերի 16-ի ժամը 21։00-ից մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իրենց տան առաջին հարկի խոհանոցի պատուհանը և մտել տուն, որտեղ հյուրասենյակում եղած պայուսակի միջից հափշտակել են 2 հատ ոսկյա թանկարժեք մատանի։

Կայքի տեղեկություններով՝ Է. Հակոբյանը, ով աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-վնասվածքաբան, իրավապահներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 1 մլն 500 հազար դրամի վնաս։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Լոռու մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ քննիչ Այվազյանի գլխավորությամբ։ 

Տպել
765 դիտում

Չեմ հիշում դեպք, որ ձեր խմբակցությունը, լինելով կոալիցիայի անդամ, էսպիսի ելույթներ ունենար. Հ. Գեւորգյանը՝ Ուրիխանյանին

Ֆինանսների նախարարությունը չի որոշում՝ գումար տալ, թե չտալ. ՊԵԿ նախագահ

Մարիա Զախարովան համամիտ է Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, որ ռուս-հայկական երկխոսության մեջ նոր դինամիկա է ի հայտ եկել

25 հոգի կպայքարի Հայաստանի 2019 թ. 10 լավագույն մարզիկների թվում հայտնվելու համար

Թունավորում Փարաքարում. 3 բնակիչներ թունավորվել էին հեղուկ գազի թերայրումից

Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծերի փաթեթին

Ս. Պապիկյանը նշանակվել է ՀՀ կառավարության և մի շարք երկրների համատեղ հանձնաժողովների հայկական կողմի նախագահ

«Պարտքը լավ է, երբ ճիշտ ես կառավարում». Կառավարությունը հավաստիացնում է՝ էլ բյուջետային վարկ չի վերցնելու, սա վերջինն է

Իսրայելում 1 տարվա մեջ 3-րդ արտահերթ ընտրությունները տեղի կունենան

Արշակունյաց 3ա շենքի մի պատշգամբից քարեր են թափվում. քաղաքացին ահազանգում է

«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկում է մարզային մշակութային տների հզորացման ծրագիրը

Դիլիջանում վեճի ժամանակ տղամարդկանցից մեկն ատրճանակով 3 անգամ կրակել է մյուսի ուղղությամբ

Կապան քաղաքում տրանսպորտային պատահարի հետեւանքով 18-ամյա երիտասարդը տեղում մահացել է

Անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, ալկոհոլի ազդեցության տակ 48-ամյա վանաձորցին դանակահարել է ծանոթին

Մեկ-մեկ նախարարություններից փաստաթղթեր է գալիս, ուզում ես ասել՝ ո՞ր դասարանի երեխա է գրել. Փաշինյան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաժողովին

15 տոննայանոց քարն ընկել-ջնջխել էր բանվորի ոտքը. եզակի վիրահատությամբ այն լիովին վերականգնվել է

Պարոն վարչապետ, ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ եւ դա բուռն քննարկումների առիթ է տվել. Ավինյան

ՊՆ-ն հայտարարում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժշկական կազմի մինչեւ 35 տարեկան բժիշկների զորակոչ. Տոնոյան

Անկախ որեւէ կոնվենցիայից՝ ՀՀ-ում որեւէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի. վարչապետ