Երևան
3 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունից:
Գևորգ Լոռեցյանը եղել է քոլեջի մարզադահլիճներում և ճաշարանում, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, սննդակարգին և ճաշացանկին: Նախարարի տեղակալը հետևել է քոլեջի տարածքում կառուցվող նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին։ Այս մասնաշենքը հագեցած կլինի ժամանակակից բոլոր պայմաններով և կծառայի որպես հյուրանոց/հանրակացարան քոլեջում սովորող և մարզվող երեխաների ու մարզիկների համար։ Մասնաշենքի կառուցման համար 2019 թվականի պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 423 միլիոն դրամ։
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վաղինակ Գալուստյանը նախարարի տեղակալին ներկայացրել է մարզօջախում կատարվող աշխատանքները: Նրանք քննարկել են նաև քոլեջի գործունեության հիմնական մոտեցումները, կատարվող աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղիները:
Գ. Լոռեցյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության համար սպորտի զարգացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի, իսկ առկա խնդիրների օպերատիվ և արդյունավետ լուծման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:
Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում
Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում
Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ, առկա է եղել սրտի արատ. ԲԿ-ն պարզաբանում է նորածնի մահվան պատճառը
Հրազդանում մեքենա է հրդեհվել. շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է
Եւս մի «հայրենասեր-քաղհալածյալ»
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ
3 մլն դրամից մինչեւ 200 հազար. ավագանու անդամը հրապարակել է թվեր՝ վարչական շրջանների կորպորատիվների ծախսերից
Երևանի Արմենակյան փողոցում բենզատար է շրջվել
Ավելի վատ է լինելու. գործերը հեչ լավ չեն
«Սպիսատ» արեցին. սանիտարական զտումներ ՀՀԿ-ում
Մեղադրում են գյուղապետին. կարո՞ղ է մարզպետին էլ բռնենք
Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին
Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել
Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել
«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել
«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի
Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք
Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ
© 2019 Հայկական ժամանակ