ԱՄՆ-ի կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակներում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ

19/09/2019 schedule12:13

ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոնը հոկտեմբերի մեկին Հայաստան մեկշաբաթյա այցի շրջանակներում որոշել են նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելել, ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած Ամերիկայի հայկական համագումարի միջոցառման շրջանակներում հայտարարել է Պասադենան ներկայացնող Ջուդի Չուն.

«Ես առանձնակի հետաքրքրությամբ նախատեսում եմ Արցախ այցելել, որպեսզի ինքս համոզվեմ, թե այնտեղ իրավիճակն ինչպիսին է»:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, կոնգրեսական Չուի նախաձեռնությունը, որը շուրջ մեկ ամիս առաջ ընդունվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ, նախատեսում է ղարաբաղյան շրջանում զինադադարն ամրապնդող Ռոյս-Էնգելի առաջարկի իրականացման համար 4 միլիոն դոլար հատկացնել: Այդ գումարով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղադրվելու են հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել, թե որ կողմն է խախտել զինադադարը.

«Այս միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու զինադադարը խախտողներին պատասխանատվության ենթարկելուն»:

Ջուդի Չուն փորձելու է նաեւ հավելյալ 6 միլիոն ուղղակի ամերիկյան օգնություն ապահովել Ղարաբաղին: Կոնգրեսականի խոսքով, նա տպավորվել էր դեռեւս գարնանը Կոնգրեսում կայացած Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպումից.

«Արցախ այցելել հատկապես շատ եմ ուզում, որպեսզի իրավիճակին ծանոթանամ, տեսնեմ, թե այնտեղ ինչ է կատարվում եւ ապագայում կարողանամ էլ ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել Արցախում խաղաղության հաստատմանը»:

Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնադիր եւ համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնի կարծիքով իրենց այցը հատկապես կարեւոր է, քանի որ ամերիկյան օրենսդիրների առաջին այցն է Հայաստան Թավշյա հեղափոխությունից հետո.

«Մեր այցի պատճառներից մեկն այն է, որ մեր խումբը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի նոր կառավարությանն ու խորհրդարանին»:

Փալոնի խոսքով, չնայած Պետքարտուղարությունն ամերիկացի օրենսդիրներին խորհուրդ է տվել խուսափել Ղարաբաղ այցելությունից, պատվիրակությունը որոշել է այնուամենայնիվ կատարել նաեւ այդ այցելությունը: Ինչ վերաբերում է Հայաստան այցելությանը, ապա դրա շրջանակներում կոնգրեսականները նախատեսում են հայաստանցի գործընկերների հետ քննարկել քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը.

«Մենք շատ խանդավառված ենք Թավշյա հեղափոխության արդյունքով։ Հայաստանն ավելի ժողովրդավար երկիր դառնալու ճանապարհին է։ Մեզ ոգեշնչում է նոր կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների իրականացման եւ երկրում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված քաղաքական կամքը»:

Տպել
594 դիտում

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան

Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատարան Քասախի ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու համար

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի եւ ուսանողների պայքարը շարունակվում է. Դիանա Գալոյանը կդիմի՞ վարչապետին

Ակնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս (տեսանյութ)

Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Անվերջանալի «ապահարզան». ինչո՞ւ Մեծ Բրիտանիան չի կարողանում լքել ԵՄ-ն

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

37 տարեկան հասակում կյանքից հեռացել է դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազը

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ազատման դիմում է գրել. նախարարի հետ խնդիր չունի

ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին

Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները. Հակոբ Կարապետյանը՝ քաղաքապետարանի նոր ծրագրի մասին

Հաջորդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը պայմանագիր կկնքի Top Rank-ի հետ, որի հետ աշխատել է Մուհամեդ Ալին

Ավտոմեքենայում դանակի սպառնալիքով Չեխիայի քաղաքացուց պահանջել են հեռախոսը եւ գումար. ավազակային հարձակում Երևանում

Երեւանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է դի