Հույս ունեմ՝ վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք. վարչապետը կատակեց

Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու ծրագրի շրջանակներում երրորդ անգամ գումար հատկացնել Պետական եկամուտների կոմիտեին:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ ավտոմաքսատան կառուցման առաջին փուլում ՊԵԿ-ին հատկացվել է 181 մլն դրամ, երկրորդ փուլում հատկացվել է 966 մլն դրամ, իսկ այս փուլում հատկացվում է 970 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվում են մեկ անձից գնում կատարելու միջոցով:

Անանյանը վստահեցրեց, որ տեղավորվում են ժամկետների մեջ, եւ հոկտեմբերի 11-ին մաքսատունը կբացվի. «Այո՛, տեղավորվում ենք ժամկետների մեջ, թեեւ ինչ-որ մի փուլում կարող ենք անցնել 24-ժամյա աշխատանքային ռեժիմի: Հոկտեմբերի 11-ը որպես մեկնարկի ամսաթիվ մնում է նույնը: Օրը կարող է փոխվել՝ բացմանը ձեր ներկայությունն ապահովելու համար»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ դիմելով վարչապետին:

Վարչապետը նշեց, որ ավտոմաքսատան կառուցումը տեղի է ունենում արտակարգ ռեժիմով, որպեսզի ավտոմեքենաների ներկրման այս ակտիվ փուլում այն աշխատի. «Հույս ունեմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա, եւ վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք»,- կատակեց վարչապետը։

«Իրականում ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն եղել է, արել ենք»,- պատասխանեց ՊԵԿ նախագահը, ինչն ավելի զվարճացրեց վարչապետին: Վարչապետը դարձյալ կատակեց՝ ասելով. «Ասում է՝ էս էլ հանգուցյալի վերջին ցանկությունը»:

Տպել
576 դիտում

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ

1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Նիկոլ Փաշինյան

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ա. Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի նախագահներին

Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան