«Պատերազմական գործողություն» է. Փոմփեոն՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման մասին

19/09/2019 schedule16:59

ԱՄՆ պետքարտուղարը «պատերազմական գործողություն» է որակել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումը:

«Վաշինգտոնը սատարում է Էր-Ռիյադի՝ սեփական պաշտպանության իրավունքը»,- հայտարարել է Մայք Փոմփեոն թագավորության գահաժառանգ Մուհամադ բին Սալմանի հետ հանդիպումից հետո, հայտնում է Ազատությունը:

Սաուդյան Արաբիան իր հերթին հայտարարել է, թե անհերքելի փաստեր ունի, որոնք ապացուցում են՝ հարձակումը «անկասկած» ֆինանսավորել է Իրանը: Երեկ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հրթիռների և անօդաչու սարքերի բեկորներ, որոնք, ըստ Էր-Ռիյադի, ստեղծվել են Իրանում:

Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները: Նախօրեին իսլամական հանրապետությունը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ անհապաղ պատասխան գործողություններ կձեռնարկի, եթե հայտնվի ռազմական հարձակման թիրախում:

Անցած շաբաթավերջին հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով Սաուդյան Արաբիայի խոշորագույն օբյեկտների վրա իրականացված հարձակումը կիսով չափ կրճատել է թագավորությունում նավթի արդյունահանման ծավալները՝ բերելով վառելիքի գնի բարձրացման միջազգային շուկաներում:

Տպել
405 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա