Ռեկտորը պնդում է՝ կոնսերվատորիայի միջոցառումը սատանիստական չէր

19/09/2019 schedule17:20

Օրեր առաջ կայքերից մեկում հրապարակված տեսանյութը, որտեղ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները միջոցառում են անցկացնում, բուռն քննարկումների առիթ դարձավ: Նշվում էր, որ այդ փակ խնջույքին մասնակցել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, սատանիստական աղանդի անդամներ: Կայքը, հղում անելով իր աղբյուրին, մանրամասնում էր, որ խնջույքն անցկացվել է ռեկտորի հովանու ներքո, որտեղ փորձ է արվում քարոզչություն կատարել ԼԳԲՏ անձանց, սատանիստական ուղղվածության ինչ-որ խմբերի մասով:  

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ կոնսերվատորիայի ռեկտորն այս ամենն իր դեմ ուղղված դիտավորյալ վարկաբեկում եւ զրպարտություն անվանեց եւ նշեց, որ տեղի  է ունեցել միջոցառում, այլ ոչ թե խնջույք: «Կան երաժշտական, երիտասարդական միջոցառումներ, որոնք տարբեր են ավանդական միջոցառումներից եւ դրանք երիտասարդական տարիքի դրսեւորումներ են»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը:

Միջոցառումը նախաձեռնել է Ad Libitum ազատ արվեստակիրների ուսանողական-մշակութային նախաձեռնության ղեկավար Հայկ Մակիյանը, որը բանավոր պայմանավորվածություն է ունեցել ռեկտորի հետ: Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ այս երեկոյին նախորդել են թվով 30 հաջողված միջոցառումներ: Այն ներկայացվել է՝ որպես էլեկտրոնային եւ ավանդական երաժշտության սինթեզ: Երեկոն տեղի է ունեցել նկուղում, որը բարեկարգ վիճակի է բերվել  Ad libitum-ի շնորհիվ: Այնտեղ նույնիսկ դասընթացներ են անցկացվում:

Ռեկտորը պարզաբանեց, որ միջոցառումը սկսել է ժամը 20:00-ին եւ 22:00-ը չեղած՝ դադարեցվել իր հորդորով: Դադարեցնելու պատճառների մասին նշեց, որ ուսխորհրդի անդամներն են ահազանգել, որ մուտք են գործում տարօրինակ արտաքինով մարդիկ,  զանգահարել է նաեւ դասախոսներից մեկը՝ նշելով, որ անհանգիստ է, որովհետեւ կոսներվատորիայում անպատշաճ վարք է դրսեւորվում եւ մասնակիցները անսթափ վիճակում են:

Ռեկտորը, սակայն, վստահեցրեց, որ երկար զրուցել է բոլորի հետ եւ նման բան չի եղել, մեղադրանքները չի ընդունում, սակայն իրականացման վայրի մասին դիրքորոշումն է փոխվել. «Ես իմ սխալն ընդունում եմ, որ կոնսերվատորիայի տարածքում նմանատիպ էլեկտրոնային երաժշտության միջոցառում, գուցեեւ պետք չէր կազմակերպել, սակայն միայն այսքանով»:

Ad Libitum նախաձեռնության ղեկավար Հայկ Մակիյանի խոսքով՝ առաջին անորոշությունը եւ անհանգստությունը առաջացավ այն բանից, որ մարդիկ ճիշտ պատկերացում չունեին. ստանդարտ համերգ չէր սպասվում: «Բուհը բացի ուսումնանական հաստատություն լինելուց, նաեւ նորարարության, փորձառության կենտրոն է, որտեղ սովորում են ստեղծագործ խառնվածքի տեր մարդիկ եւ դեմ չեն նոր համադրություններին»,-իր խոսքում նշեց Հայկ Մակիյանը:

Թեեւ ոչ մի անպատշաճ բան տեղի չի ունեցել, նախաձեռնության ղեկավարն ասաց, որ ինչպես բոլոր միջոցառումները, սա նույնպես բաց է եղել բոլոր ցանկացողների համար: Իրենց երեկոների ժամանակ կանոններ կան, որ խախտվելու դեպքում, դուրս կհրավիրվեն մասնակիցները: Օրինակ՝ այս անգամ ուսանողական խորհրդի անդամները նկատել են կոնսերվատորիայի տարածքում ծխող մարդու եւ համբուրվող զույգի, ինչը չի թույլատրվում:

Տպել
4087 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում