Վրաստանում հայալեզու դպրոցների դասագրքերում գրված են ադրբեջաներեն տեքստեր (լուսանկարներ)

Այս շաբաթ՝ սեպտեմբերի 16-ին, Վրաստանում մեկնարկեց 2019-2020 ուսումնական տարին: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ դպրոցները նոր տպագրված դասագրքեր են ստացել, հայտնում է aliq.ge-ն:

Հայալեզու դպրոցից լուսանկարներ են տրամադրել, որտեղ երևում է, որ հայալեզու դասագրքում որոշ դասեր կամ դասից ինչ-որ հատված ադրբեջաներենով է: Հետևյալ լուսանկարում 9-րդ դասարանի պատմության դասագիրքն է:

Հրատարակչությունից, որտեղ տպագրվել են գրքերը, մեզ հետ զրույցում ասացին, որ կփորձեն ճշտել, թե ինչպես է եղել վրիպակը։

Կապ հաստատեցինք նաև Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերից մի քանի դպրոցի աշակերտների հետ, որոնք էլ մեզ հայտնեցին, որ նման բան դեռևս չեն տեսել. «Գրքիս մեջ նման բան չկա: Չեմ էլ լսել, թե արդյոք անցած տարիներին եղել է»,- «Ալիք մեդիային» հայտնում է Մառնեուլիի Թաքալո գյուղի 9-րդ դասարանի աշակերտը` չցանկանալով ներկայանալ:

Կապ հաստատեցինք Վրաստանի տարբեր շրջանների հայաբնակ գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ, որոնց հետ զրույցից պարզ դարձավ, որ նման դեպք դեռևս չի գրանցվել:

Խմբագրությունից էլ ասացին, որ մինչ այս նման հարցով իրենց ոչ ոք չի դիմել, սակայն նախկինում էլ եղել են նման դեպքեր:

Ստորև ներկայացնում ենք Վրաստանի պատմության 9-րդ դասարանի նախորդ հրատարակության տարբերակները:

 

Տպել
1007 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա