21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից. Սիփան Փաշինյանը՝ Տավուշի 3 գյուղերի դպրոցների խնդրի մասին

19/09/2019 schedule18:37

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Տավուշի մարզի 3 գյուղերի դպրոցների զուգարանների խնդիրը՝ հայտնելով նաեւ, որ խնդիրները լուծվել են:

«Առաջին նկարում Տավուշի մարզի Գոշ գյուղի վերին հատվածում գտնվող միջնակարգ դպրոցն է, որն ունի զուգարան երեխաների համար, բայց չի աշխատում, որովհետև ունի, պատկերացնում եք, ընդամենը 33 մետր կոյուղաջրերի հեռացման խողովակի խնդիր: Բնականաբար, մեկ-երկու օրվա ընթացքում կլուծեմ խնդիրը:

Երկրորդ նկարում Գոշ գյուղի ներքին հատվածում գտնվող միջնակարգ դպրոցի երեխանների համար նախատեսված զուգարանն է. 21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից:

Ուրախ եմ տեղեկացնել, որ հնարավոր եղավ լուծել նաև այս փոքր, բայց անչափ կարևոր խնդիրը, և շատ մոտ ապագայում երեխաները հնարավորություն կունենան օգտվել ժամանակակից զուգարանից:

Երրորդ նկարում Խաչարձան գյուղի միջնակարգ դպրոցն է: Այն հիմնանորոգվել է արգենտինահայ բարերարների կողմից, բայց բնական գազ չունի: Անցած տարի փորձել են դասասենյակները տաքացնել էլեկտրական տաքացուցիչների օգնությամբ, բայց գրեթե օգուտ չի տվել:

Այս խնդիրը նույնպես այսօր կարողացանք լուծել՝ արտերկրում բնակվող հայ գործարարների օգնությամբ: Այս ձմռանը երեխաները կհաճախեն և կսովորեն տաք դասասենյակներում»,-գրել է Փաշինյանը՝ կցելով լուսանկարներ:

Տպել
496 դիտում

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ

1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Նիկոլ Փաշինյան

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ա. Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի նախագահներին

Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան