Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության Ներքին գործերի նախարարության պատվիրակությանը՝  կազամակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, միլիցիայի գնդապետ Վլադիմիր Տիխինյայի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանը և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանունքի պետ Վարդգես Նաջարյանը:Ողջունելով հյուրերին` Արման Սարգսյանը կարևորեց հայ-բելառուսական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև, և հույս հայտնեց, որ համագործակցությունն ավելի կամրապնդվի ու կզարգանա: Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ սկսած օրենսդրականից մինչև կառուցվածքային փոփոխությունները, հանգամանալից անդրադարձավ առաջիկայում նախատեսվող քրեական ոստիկանության դեպարտամենտի, շարժական պարեկային ծառայության կազմավորման ու ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման գործընթացին:

Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում կարևոր է իրավապահ մարմինների փորձի փոխանակումը: Մասնավորապես խոսվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական հեղինակությունների, այսպես ասած, օրենքով գողերի հանցավոր գործունեության, բարձր տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ու միջազգային հետախուզման մեջ գտնվողներին հայտնաբերելու մասին:

Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում իրավապահները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Տպել
487 դիտում

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան

Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատարան Քասախի ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու համար

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի եւ ուսանողների պայքարը շարունակվում է. Դիանա Գալոյանը կդիմի՞ վարչապետին

Ակնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս (տեսանյութ)

Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Անվերջանալի «ապահարզան». ինչո՞ւ Մեծ Բրիտանիան չի կարողանում լքել ԵՄ-ն

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

37 տարեկան հասակում կյանքից հեռացել է դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազը

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ազատման դիմում է գրել. նախարարի հետ խնդիր չունի

ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին

Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները. Հակոբ Կարապետյանը՝ քաղաքապետարանի նոր ծրագրի մասին

Հաջորդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը պայմանագիր կկնքի Top Rank-ի հետ, որի հետ աշխատել է Մուհամեդ Ալին

Ավտոմեքենայում դանակի սպառնալիքով Չեխիայի քաղաքացուց պահանջել են հեռախոսը եւ գումար. ավազակային հարձակում Երևանում

Երեւանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է դի