Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Անդրեա Վիկտորինին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակվությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:

Փոխվարչապետը  Կատարինա Մատերնովայի այցը համարել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և զարգացման հեռանկարի շուրջ մտքեր փոխանակելու ևս մեկ լավ առիթ: Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը Հայաստանին տրամադրվող աջակցության համար և ընդգծել, որ երկկողմ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է բոլոր ուղղություններով:

Փոխվարչապետն ամփոփ ներկայացրել է 2017 և 2018 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի շրջանակներում ձեռք բերված հաջողություններն ու նշել, որ 2019 թվականի գործողությունների ծրագրի շրջանակներում մշակվել են նոր նախագծեր, իսկ 2020 թվականի համար արդեն իսկ հստակ նախանշվել են համագործակցության ուղղությունները: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխվարչապետն ընդգծել է, որ այժմ հայկական կողմը գտնվում է ճանապարհային քարտեզի կիրարկման փուլում, որն անցնում է սահուն և արդյունավետ կերպով:

Փոխվարչապետը ներկայացրել է կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունների մշակման ընթացքը՝ կարևորելով դրանք երկրի զարգացման տեսանկյունից:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունն էլ ավելի ակտիվացնելու աջակցությունը Կառավարությանը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործում՝ հիմնվելով ՀԸԳՀ փոխադարձ հանձնառությունների վրա:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ աջակցության տարբեր գործիքների կիրառման հնարավորություններին Հայաստանում, ինչպես նաև խոսել կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևորության մասին: Անդրադարձ է կատարվել նաև ոստիկանության ոլորտում բարեփոխումների բովանդակությանը:

Տպել
396 դիտում

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ

1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Նիկոլ Փաշինյան

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ա. Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի նախագահներին

Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան