Պաշպանությունից մինչև քաղաքական ու մշակութային հարցեր. Մնացականյանն ընդունել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարարին

Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Մնացականյանն ընդունեց Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Ողջունելով լիբանանյան պատվիրակությանը՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատանքով արձանագրեց, որ Հայաստանը և Լիբանանը միահյուսված են ամուր պատմական բարեկամական կապերով՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Երկուստեք ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու տարբեր մակարդակներում առկա ակտիվ երկխոսության պահպանման, փոխգործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող օրակարգի առավել ամրապնդման և հարստացման ուղղությամբ:

Այս առնչությամբ զրուցակիցները մեծապես կարևորեցին հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները, որի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանության, քաղաքական, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներն ուղենշելու համար: 

Փոխադարձաբար բարձր գնահատվեց Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրների և ժողովուրդների միջև կամրջող օղակ և հայ ինքնության պահպանման առաջամարտիկներ: 

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ պայմանավորված Մերձավոր Արևելքում պատմական կապերով և հայկական ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադիր հետևում է տարածաշրջանի գործընթացներին։

Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Լիբանանում խաղաղապահ և տարածաշրջանում հումանիտար առաքելություններին։

Տպել
144 դիտում

Շենավանում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է. նախապատրաստվում են նյութեր

Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան

Independent պարբերականը ներկայացնում է աշխարհի խորհրդարանների լավագույն շենքերը. ՀՀ-ն 4-րդն է

ԱԻՆ-ը խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 18 ահազանգ է ստացել

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում

Հրդեհ` Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցի մոտակայքի երկհարկանի տներից մեկում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ