ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

20/09/2019 schedule21:18

Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին  հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրալիայի հետ հարաբերությունների ամրապնդումը և գործընկերության խորացումը։ Երկուստեք ընդգծվեց համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի դերը և կարևորվեց առկա ներուժի լիրաժեք օգտագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները՝ առանձնահատուկ ընդգծելով Հայաստանի շարունակական ջանքերը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում։

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերված հետևողականության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Տպել
654 դիտում

Միջոցներ են ձեռնարկվել Ադրբեջանի կողմից ՀՀ և ԱՀ գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ

Առաջարկում ենք ստեղծել եռակողմ հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին. Էդմոն Մարուքյան

Արցախի հատուկ անցակետերում իրականացվում է ուժեղացված ծառայություն

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Ինչ ազդեցություն ունի Սոթքի հանքը ՀՀ տնտեսության մեջ. մեկնաբանում են տնտեսագետն ու պատգամավորը

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. Ասկերանում և Ստեփանակերտում վնասազերծում է իրականացվում. ԱՀ ԱԻՊԾ

Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն

Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները

Հաստատվել է կորոնավիրուսի 1248 նոր դեպք, առողջացել է 1330, մահացել՝ 31 մարդ

Հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարությունում պարգևավճարներ չեն բաժանվել. նախարարության պարզաբանումը

Այսօր դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ՀԱԵ-ն նշում է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Հրդեհ է բռնկվել Մարմարաշենի տներից մեկում

Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը

Իշխանությունները պարտավոր են մանրամասնել՝ թե պատերազմից հետո սահմանների հետ կապված ինչ զարգացումներ են նախատեսված. ՄԻՊ

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են

Կարծում եմ՝ լինելու են արտահերթ ընտրություններ․ քաղաքագետը՝ Փաշինյանի ակնարկների, սպասվող զարգացումների մասին

Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Ում հասանելի կլինեն եւ որքան կարժենան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր տեսակները