Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ անկախության տոնի 28-ամյակի միջոցառումները այս տարի տեղի են ունենում Գյումրիում: Միջոցառումների օրակարգը բավական խիստ է, հյուրատներում եւ հյուրանոցներում դեռ մեկ շաբաթ առաջ հնարավոր չէր գտնել ազատ տեղեր:

Վաղ առավոտից Երեւանից Գյումրի գնացքով հասնելը չափազանց բարդ խնդիր է դարձել: Քաղաքացիներն ահազանգում են, որ տոմսեր ձեռք բերել գրեթե անհնար է, դրամարկղերի մոտ մի քանի մետրանոց հերթեր են, մարդիկ սպասում են 3-4 ժամ՝ գնացքի տոմս գնելու համար:

Բժիշկ-համաճարակաբան, հանրային առողջապահության մասնագետ Տիգրան Ուգուջյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով առավոտյան ներկայացրել էր կայարանում տիրող իրավիճակը, որը վերածվել էր աղմուկի ու քաշքշոցի: Թե ինչն էր քաշքշուկի եւ վեճի պատճառը ու ինչ վիճակ է տիրում կայարանում, պարզեցինք հենց Տիգրան Ուգուջյանից:

Մեզ հետ զրույցում բժիշկը, որն ընկերների հետ ցանկանում էր հանգստյան օրերը կազմակերպել Գյումրիում, նշեց, որ իրենց ավելի վաղ ասել են, թե Երեւան-Գյումրի գնացքի տոմս ձեռք բերելու համար պետք է առավոտ վաղ արդեն հերթ կանգնել, ինչն էլ իրենք արել են, ժամը 08-ից դրամարկղի մոտ սպասում են.

«Տոմսեր չկան, ոչ ոք հստակ չի ասում, թե քանի գնացք է լինելու, որտեղից է մեկնելու, ռուսական ընկերությունը կայք չունի, կայքում նշված օֆիցիալ ժամեր չունեն: Ասեցին առավոտ շուտ եկեք հասեք, որ տոմս վերցնեք: 8-ից էստեղ ենք, արդեն մեծ հերթ կա: 9:15-ին մեկնող գնացքի համար տոմս արդեն չկար, ասում են 9:15-ը գնա, 9:55-ին մեկնող գնացքի տոմսերը կվաճառենք: 9:15 գնացքը շարժվում է,  9:16 կասսան փակում են:

Բարկացած, տաքացած երիտասարդները վազեցին մտան գնացք ու ասեցին, որ դուրս չեն գալու, մինչեւ իրենց եւս տոմսեր վաճառեն: Տեղում հերթապահող ոստիկաններ են մոտեցել, բանակցել են, երիտասարդները դուրս են եկել:

Մեզ ասեցին, որ մարդ է եկել միանգամից 100 հատ տոմս է գնել, նման օրով միանգամից 100 տոմս են վաճառու՞մ,  ասում ենք բա մե՞նք, որ 8-ից սպասում ենք:

Էլ չեմ ասում անբարեկիրթ արտահայտություններ մեր հասցեին...  Մեզ ասում են ներսում գտնվող մարդիկ տոմսը ճարել են, ճարելը ո՞րն ա, տոմսը կամ առնում են կամ չեն առնում, ի՞նչ է նշանակում ճարել»:

Տիգրան Ուգուջյանի փոխանցմամբ, վերջապես իրենց հայտնել են, որ ժամը 11-ին արտահերթ գնացք է լինելու: Մինչ այդ լուրը հայտնելն արդեն բարկացած ու հիասթափված բավական թվով մարդիկ են հեռացել՝ մտածելով, որ այլեւս տոմս չեն կարողանա ձեռք բերել:

Տեղում հավաքվածները նաեւ դժգոհում էին, որ եթե կար տարբերակ արտահերթ մեկնում կազմակերպելու, ինչու՞ այդ մասին չէր հայտարարվում բարձրախոսների միջոցով: 

Արտահերթ գնացքը մեկնել է ժամը 11:00-ին, սա նշանակում է, որ գնացքում գտնվող մարդիկ հասնելու եւ մասնակցելու են միջոցառումներին կեսից: Քաղաքացիները նշում էին, որ անհնար էր չիմանալ, որ այսօր մեծ թվով մարդիկ են Երեւանից հասնելու Գյումրի, արտահերթ չվացուցակներ կազմակերպելու հարցը կարելի էր ավելի վաղ կազմակերպել:

Մեծ թվով մարդկանց բողոքներից ու գոռգոռոցներից հետո ի վերջո որոշվել է դարձյալ արտահերթ մեկնում կազմակերպել, ժամանել է այլ գնացք եւս: Բժիշկ Ուգուջյանի խոսքերով, հնարավոր էր քաշքշուկից ու բողոքի ալիքից խուսափել՝ ընդամենը հայտարարելով, որ արտահերթ գնացքներ են լինելու եւ մարդիկ առանց տոմսի չեն մնալու:

Տպել
7470 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է