Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

21/09/2019 schedule16:00

«Պատերազմի մասին երազում են միայն հիվանդ մարդիկ, ո՞նց կարելի է երազել պատերազմի մասին»: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում, ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարար  Զաքիր Հասանովի հայտարարությունների, ասաց քաղաքագետ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ նման հայտարարությունները, այնուամենայնիվ, պետք է շատ լուրջ ընդունել, քանի որ չի բացառվում՝ հայտարարություններից հետո Ադրբեջանն անցնի ահաբեկչական գործողությունների:

«Օրինակ կարող է առեւանգել մեր հայրենակիցներին արտերկրում՝ մեր երգիչներին, դերասաններին, արվեստագետներին: Կարող է առեւանգել եւ հետո փոխանակման այդ խայտառակ տարբերակն առաջարկել, որ իր մարդասպաններին ու ահաբեկիչներին փոխանակի մեր հայրենակիցների հետ: Պետք է լուրջ նայել նման հայտարարությունների»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտության շուրջ ստեղծված աղմուկին, Բաբայանը նշեց. «Իսկ ո՞վ չի ուզի, որ Արցախն ու Հայաստանը մեկ միասնական կազմի մեջ հանդես գան: Բայց դրա համար ժամանակ է պետք: Ստացվել է այնպես, որ Արցախն այսօր հայտարարում է Հայստանի անկախությունը, դա մենք չենք այդպես ուզել, կան միջազգային կառույցներ, եւ այլն: Մենք այսօր ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակն է, որ այդ 2 պետությունները հանդես գան որպես 1 պետություն: Դրան մենք ուշ, թե շուտ հասնելու ենք: Մենք այն երկիրն ենք, որը պարտավոր է կայուն լինել, նպատակասլաց լինել: Երբ ասում են, որ Արցախը Հայաստանի մարզն է, շատ ծանր կացության մեջ են դնում Հայաստանին:

 «Ինձ թվում է Հայաստանի ու Արցախի միասնական դրոշը պետք է լինի Արցախի դրոշը, որովհետեւ այն ավելի խորհրդանշական է: Այս հայրենիքի համար արյուն են թափել մեր հայրենիքի լավագույն զավակները, մենք պաչտավոր ենք ավելի ճկուն լինել»,-ասաց Բաբայանը՝ նշելով, որ խոսքը Նիկոլ Փաշինյանին չի վերաբերվում, քանի որ նա մշտապես շեշտում է Արցախի Հանրապետություն բառը:

Անդրադառնալով Մեթյու Բրայզայի հայտարարությանն այն մասին, որ Արցախն է հետքայլ անում բանակցային գործընթացում, Դավիթ Բաբայանն ասաց. «Բրայզան լավ տղա է, բայց թուրքական արմատներ ունի , ադրբեջանի հետ կապեր ունի, ու կարծում եմ, որ այդ հայտարարությունների մեջ դա էլ դեր ունի»:

Դավիթ Բաբայանն անդրադարձավ նաեւ Արցախի եւ Հայստանի ղեկավարների՝ որոշ հարցերի շուրջ անհամաձայնություններին՝ ասելով, որ անհամաձայնություն չի նշանակում թշնամանք: «Պաշտոնական Երեւանը պարտավոր է պաշտոնական Ստեփանակերտի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, եւ նույնն էլ ճիշտ հակառակը՝ պաշտոնական Ստեփանակերտը պարտավոր է լավ հարաբերություններ ունենալ պաշտոնական Երեւանի հետ»:

Բաբայանը ողջունեց Արցախը բանակցային սեղան վերադարձնելու գաղափարը՝ նշելով, որ այդ ամենի համար ժամանակ է պետք:

Տպել
554 դիտում

Շենավանում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է. նախապատրաստվում են նյութեր

Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան

Independent պարբերականը ներկայացնում է աշխարհի խորհրդարանների լավագույն շենքերը. ՀՀ-ն 4-րդն է

ԱԻՆ-ը խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 18 ահազանգ է ստացել

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում

Հրդեհ` Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցի մոտակայքի երկհարկանի տներից մեկում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ